Գլխավոր տեղեկություն
Номер
N 1285-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.10.2010-23.09.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1231
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2007
Дата вступления в силу
29.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1285-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1285-Ն որոշման


Կ Ա Ր Գ


ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը:

2. Պետական պատվերն իրականացնող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է (այսուհետ` նախարարություն):

3. Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով պետական լիազոր մարմնի ղեկավարին կից ստեղծվում է պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատվում դրա աշխատակարգը:

4. Պետական լիազոր մարմինը պետական պատվերով հրատարակված գրականությունն անվճար բաշխում և իրացնում է «Գիրք» հիմնադրամի միջոցով` կնքելով կոմիսիայի պայմանագիր:

 

II. ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՃԱՐ ԲԱՇԽՈՒՄ

 

5. Նախարարությունը գրականության հրատարակման գծով պետական պատվեր իրականացնող հրատարակչությունների հետ կնքում է հրատարակչական աշխատանքների կատարման պայմանագրեր: Սույն պայմանագրերի հավելվածով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխան՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ, «Գիրք» հիմնադրամի ներկայացուցչի ներկայությամբ նախարարությունն ընդունում և ամբողջ տպաքանակը փոխանցում է «Գիրք» հիմնադրամին:

6. «Գիրք» հիմնադրամը պետական պատվերով հրատարակված գրականությունն անվճար բաշխում է`

1) «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններին.

2) նախարարությանը` հայ մշակույթի քարոզչության և գրքի, տպագիր արտադրանքի ու այլ հրատարակությունների միջազգային ցուցահանդեսներին ներկայացնելու նպատակով մինչև 15 օրինակ.

3) հրատարակչության արխիվային ֆոնդին` 3 օրինակ.

4) հեղինակներին` համաձայն հեղինակային պայմանագրերի տպաքանակի` 5 տոկոս.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 1 օրինակ.

6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին` 1 օրինակ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 1 օրինակ.

8) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին` 1 օրինակ.

9) պետական կառավարման մարմինների աշխատակազմերին՝ իրենց ոլորտին վերաբերող գրականությունը` 1 օրինակ:

7. Հանձնաժողովի առաջարկով` լիազոր պետական մարմնի ղեկավարի հրամանով պետական պատվերով տպագրված գրականության յուրաքանչյուր անվան վերաբերյալ տպաքանակի որոշակի մասի այլ նպատակով տրամադրման քանակը (սեփական նախաձեռնությամբ կամ ներկայացված դիմումներով), այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների հյուրերին՝ որպես նվեր, պաշտոնական հանդիպումների ընթացքում.

2) հոբելյանական տարեթվերի կապակցությամբ` պետական հոբելյանական հանձնաժողովներին.

3) մասնագիտական գրականությունը` համապատասխան մասնագիտական գիտական, կրթական, արտադպրոցական ուսումնական հաստատություններին (երաժշտական և արվեստի դպրոցներ, կույրեր, խուլուհամրեր) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը (սփյուռքի դպրոցներին, հայագիտական կենտրոններին, մշակութային կազմակերպություններին ու կառույցներին)` ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:

(7-րդ կետը լրաց. 05.03.09 N 217-Ն)


III. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄԸ

 

8. Պետական լիազոր մարմինը հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա սահմանում է պետական պատվերով հրատարակված գրականության իրացման գինը:

9. Վաճառքից առաջացած հասույթը (հանած անվճար բաշխման և իրացման հետ կապված ծախսերը) ուղղվում է նոր գրքերի հրատարակմանը, որոնց ցանկը համաձայնեցվում է լիազորված պետական մարմնի հետ:

10. Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության մասին «Գիրք» հիմնադրամի կողմից, մինչև յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող եռամսյակի վերջը, պետական լիազոր մարմին է ներկայացվում մնացորդային հաշվետվություն: Պետական լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը, ինչպես նաև առաջնահերթության կարգով Հայաստանի Հանրապետության մարզային, սահմանամերձ գյուղերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի զորամասերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրադարանների պահանջարկը, գրքային ֆոնդի թարմացման պարբերականությունը, գրադարանից օգտվողների քանակը, գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները և, ըստ գրքերի անվանումների և քանակի, առաջարկություն է ներկայացնում Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովին: Պետական պատվերով տպագրված գրականության բաշխման և գնագոյացման միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա նշված գրականությունն անվճար բաշխվում է վերոնշյալ շահառուներին` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(10-րդ կետը խմբ. 14.10.10 N 1342-Ն)

11. «Գիրք» հիմնադրամը, սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի պահանջները կատարելուց հետո, մեկամսյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում ամփոփ տեղեկանք հրատարակված գրականության անվճար բաշխման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան