«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50606270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
2 օգոստոսի 2006 թ. ք. Հրազդան |
N 142-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 և N 3 հավելվածների պահանջներով որոշում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը (հավելված թիվ 1):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը (հավելված թիվ 2):
Կ. Շահգալդյան |
Հավելված N 1 ՀՀ Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի N 142-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 18.08.10 N 309-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն կարգով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` մարզպետ) որոշմամբ` 12 հոգի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և 8 հոգի գիտական, ուսումնական հաստատություններից: Ցուցակում նշվում է հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում)` կողմից տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման համակարգչում:
5. Սահմանել, որ.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է 7 անդամից`
ա. 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.
բ. 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից.
գ. 1 թեկնածու` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ.
դ. 1 թեկնածու` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից`
ա. 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.
բ. 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից:
Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններում նշված հանձնաժողովի անդամները ընտրվում են հաստատված ցուցակից` պատահական ընտրությամբ համակարգչի միջոցով, իսկ 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» և «դ» պարբերություններում նշված հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը այդ թվում` հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է մարզպետի որոշմամբ:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:
10. Պատասխանատու ստորաբաժանումը` մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և որոշման ընդունման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար տնօրենի թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից,
2) համաձայն տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգի, ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովը`
1) պատասխանատու ստորաբաժանումից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, հանձնաժողովի կնիքը.
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղերը.
4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
5) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) թեստավորում.
6) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
9) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
11) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.
12) կազմում է քվեաթերթիկները.
13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
15) ամփոփում է մրցույթի արդյունքները.
16) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
17) հրապարակում է մրցույթի արդյունքները.
18) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.
19) Պատասխանատու ստորաբաժանմանն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացած, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, մրցութային փաթեթը.
20) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
5) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստը.
2) բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
2) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը.
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.
5) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ որոշումը, հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցվում է հանձնաժողովի գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 18.08.10 N 309-Ն)
Հավելված N 2 ՀՀ Կոտայքի մարզպետի 2006 թվականի օգոստոսի 2-ի N 142-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 18.08.10 N 309-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման կարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշումով և սույն կարգով:
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի (այսուհետ` մարզպետ) որոշմամբ` 12 հոգի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից և 8 հոգի գիտական, ուսումնական հաստատություններից: Ցուցակում նշվում է հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում)` կողմից տեղեկացվում են հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանման համակարգչում:
5. Սահմանել, որ.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հանձնաժողովը կազմված է 7 անդամից`
ա. 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.
բ. 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից.
գ. 1 թեկնածու` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ.
դ. 1 թեկնածու` հասարակական կազմակերպության ներկայացուցիչ.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման հանձնաժողովը կազմված է 5 անդամից`
ա. 3 թեկնածու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանից.
բ. 2 թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից:
Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերություններում նշված հանձնաժողովի անդամները ընտրվում են հաստատված ցուցակից` պատահական ընտրությամբ համակարգչի միջոցով, իսկ 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» և «դ» պարբերություններում նշված հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ պատասխանատու ստորաբաժանման միջոցով տեղեկացվում են հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը այդ թվում` հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է մարզպետի որոշմամբ:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով հանձնաժողովի մյուս անդամներից մարզպետի որոշմամբ նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է մարզպետի որոշմամբ հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:
10. Պատասխանատու ստորաբաժանումը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և որոշման ընդունման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրն է` ատեստավորման միջոցով որոշել տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
12. Հանձնաժողովը`
1) պատասխանատու ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները, վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և հանձնաժողովի կնիքը.
2) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղերը.
4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
5) անցկացնում է տնօրենների թեստավորում.
6) ստուգում և գնահատում է տնօրենների թեստավորման առաջադրանքները.
7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված տնօրենների բողոքները.
9) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.
10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
11) տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.
12) կազմում է քվեաթերթեր.
13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.
14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
15) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
16) յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.
17) պատասխանատու ստորաբաժանմանն է հանձնում հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.
18) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է մարզպետին: Մարզպետն իր որոշմամբ կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
4) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
5) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.
6) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
2) բացատրում է տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
2) մասնակցում է տնօրենի հարցազրույցի անցկացմանը.
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.
5) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը իր որոշումը, հանձնաժողովի կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնելուց հետո դադարեցնում է գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 18.08.10 N 309-Ն)