ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 690-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 234-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում: Լիցենզիայում նշվում է շահագործվող հոսքագծերի թիվը».
2) 11-րդ կետը «Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են մրցույթով» բառերից հետո լրացնել «Մրցույթը հայտարարվում է ըստ համայնքների» բառերով.
3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Մրցույթը հայտարարվում է տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու ցանկություն հայտնած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դիմումի հիման վրա, որի հետ ներկայացվում են նաև սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:
15.1. Սույն որոշման 15-րդ կետով նախատեսված դեպքում և լիցենզավորող հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության հիման վրա լիզենզավորող մարմնի ղեկավարն ընդունում է որոշում տվյալ համայնքում տեխնիկական զննության կայան բացելու վերաբերյալ: Լիցենզավորող հանձնաժողովը որոշման ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում հայտարարում է մրցույթ՝ տվյալ դիմումում նշված համայնքում տեխնիկական զննության կայան բացելու համար:
15.2. Լիցենզավորող մարմինը բացասական եզրակացության դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները:
15.3. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային կայքում` մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ».
4) 17-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ձեռք բերել տեխնիկական արատորոշման միջոցներ».
5) 17-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և տեխնիկական զննության կայանների սարքավորումները մատակարարող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման սկզբունքները» բառերը.
6) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) միանալ տվյալների փոխանակման համակարգչային ցանցին».
7) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) տեխնիկական արատորոշման միջոցների ձեռքբերման և տեղադրման մասին պայմանագիր` կցելով ձեռք բերվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և տեխնիկական բնութագրերը».
8) 28-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ տրվել է մեկ հայտ» բառերը.
9) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայտը մերժվում է նաև, եթե հայտատուի կողմից ներկայացված տարածքը գտնվում է հանրային նշանակություն ունեցող կարևորագույն օբյեկտների (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, կենտրոնական հրապարակներ, կրթօջախներ, հանգստյան գոտիներ, սոցիալ-մշակութային կենտրոններ և ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիներ) տարածքներից` Երևան քաղաքում՝ 500 մետրից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում՝ 300 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերի և շահագործող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» N 234-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|