Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 53-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Նման (համադրելի) կարգավորում սահմանելու նպատակով անդամ պետությունների օրենսդրության մեջ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման անցկացման կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքները և մոտեցումները սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։».
2) XI բաժնի անվանումը լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումները» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 591 հոդված.
«Հոդված 591
Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները
1. Արտակարգ բուսասանիտարական միջոցառումները կիրառվում են Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմների նկատմամբ՝ մինչև համապատասխան վնասակար օրգանիզմները նշված ցանկում ընդգրկելը կամ մինչև վնասակար օրգանիզմների մասով բուսասանիտարական ռիսկի վերլուծության այն արդյունքի ստանալն ընկած ժամանակահատվածի համար, որով հաստատվում է այդպիսի ռիսկի բացակայությունը։
2. Անդամ պետությունն իրավունք ունի արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ սահմանելու հետևյալ դեպքերում.
1) բուսասանիտարական միջոցառումների կիրառման համապատասխան և բավարար գիտական հիմնավորման բացակայություն կամ անհրաժեշտ ժամկետներում այդպիսի հիմնավորում ներկայացնելու անհնարինություն՝ ձեռնարկվող բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից ստանալիս.
2) վնասակար օրգանիզմների նկատմամբ բուսասանիտարական ռիսկի վերլուծության այն արդյունքի ստացում, որով հաստատվում է այդպիսի ռիսկի առկայությունը։
3. Արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանած անդամ պետությունը դրա մասին ծանուցում է Հանձնաժողովին, այլ անդամ պետությունների և առաջարկ է ներկայացնում Հանձնաժողով՝ ներկայացնելով Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին համապատասխան հիմնավորում:
Հանձնաժողովն ուսումնասիրում է արտակարգ բուսասանիտարական միջոցառում սահմանելու վերաբերյալ անդամ պետության առաջարկները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարող է որոշում կայացնել Միության մաքսային տարածքում այդ միջոցառման սահմանման մասին:
4. Անդամ պետություններն արտակարգ բուսասանիտարական միջոցառումների սահմանման հարցերով փոխգործակցություն են իրականացնում Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».
4) 61-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման շրջանակներում Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիր, որը հաստատվում է Միջկառավարական խորհրդի կողմից։
4. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի իրագործման մոնիթորինգ։».
5) 109-րդ հոդվածի 1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Դիմելու ընթացակարգը, ինչպես նաև դիտորդ պետության կարգավիճակի հետ կապված հարցերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող հիմնադրույթով։».
6) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումներ» բառերով.
7) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 3 հավելված) 2-րդ կետի տասնիններորդ պարբերությունը լրացնել «, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և լիազոր մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթեր՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվություն կազմելու, ուղարկելու, փոխանցելու և ստանալու ընթացքում:» բառերով.
8) Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք գործողություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարների հաշվեգրման և բաշխման, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 5 հավելված)՝
2-րդ կետում՝
երկրորդ պարբերությունը «թղթակցային հաշիվ» բառերից հետո լրացնել «(միասնական գանձապետական հաշիվ)» բառերով.
յոթերորդ պարբերությունը «դրամարկղային» բառից հետո լրացնել «(գանձապետական)» բառով.
9) «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 7 հավելված)՝
34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Թույլտվության տրամադրման (ձևակերպման) կարգը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով դրա կառուցվածքն ու ձևաչափը հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև դրանց հաստատումը սահմանվում են անդամ պետության օրենսդրության համաձայն։
Անդամ պետություններից մեկի լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունները ճանաչվում են բոլոր մյուս անդամ պետությունների կողմից:».
35-րդ կետում «հավելվածով» բառը փոխարինել «՝ սույն արձանագրության 48-րդ կետով» բառերով.
48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատվում են Հանձնաժողովի կողմից:
Լիցենզիայի տրամադրման (ձևակերպման) կարգը, էլեկտրոնային փաստաթղթի ձևով դրա կառուցվածքն ու ձևաչափը հաստատվում են Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև դրանց հաստատումը սահմանվում են անդամ պետության օրենսդրության համաձայն։».
Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները (սույն արձանագրության հավելված) ճանաչել ուժը կորցրած.
10) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված)՝
2-րդ կետի քսանութերորդ պարբերությունում «գործողություններ են իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և արտադրանքը Միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև» բառերը փոխարինել «իրականացնում են համապատասխանության գնահատումը և արտադրանքը շրջանառության մեջ դնելը,» բառերով.
4-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված ցանկում ներառված ստանդարտները չկիրառելու դեպքում կամ դրանց բացակայության դեպքում համապատասխանության գնահատումն իրականացվում է ռիսկերի վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվող առաջարկությունները։».
5-րդ կետը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Արտադրողների կողմից լիազորված անձինք պետք է ներառվեն արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական ռեեստրում։ Նշված ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։».
11) «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 10 հավելված՝.
2-րդ կետում՝
իններորդ պարբերությունից «(առաջնային)» բառը հանել.
տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ազգային չափանմուշ»՝ մեծության միավորի չափանմուշ, այդ թվում՝ առաջնային, որն անդամ պետության կողմից ճանաչվել է որպես հիմք այլ նմանատիպ միավորների չափանմուշներին մեծության արժեք վերագրելու համար՝ պետական կամ տնտեսական գործունեության մեջ օգտագործվելու նպատակով.».
տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««մեծության հենակետային արժեք»՝ մեծության արժեք, որն օգտագործվում է որպես հիմք նույն տեսակի մեծությունների արժեքների հետ համադրելու համար.».
3-րդ կետի 2-րդ ենթակետից և 6-րդ կետից «(առաջնային)» բառը հանել.
12) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի 12-րդ հավելված)՝
անվանման մեջ «միջոցառումների» բառից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերը.
1-ին կետը «միջոցառումների» բառից հետո լրացնել «, արտակարգ բուսասանիտարական միջոցառումների» բառերով.
2-րդ կետում՝
հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««վնասակար օրգանիզմ»՝ բույսերի, կենդանիների կամ պաթոգեն ագենտների ցանկացած տեսակ, տարատեսակ կամ կենսատիպ՝ բույսերի կամ բուսական մթերքի համար վնասակար.».
քառասուներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««բուսասանիտարական ռիսկ»՝ անդամ պետությունների տարածքներում վնասակար օրգանիզմի ինտրոդուկցիայի և տարածման հավանականություն և անդամ պետությունների համար դրանց հետ կապված հնարավոր տնտեսական հետևանքների մասշտաբ.».
քառասունմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
««արտակարգ բուսասանիտարական միջոցառում»՝ կատարման համար պարտադիր պահանջներ, կանոններ և ընթացակարգեր, որոնք «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում են արտակարգ կարգով՝ Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված և բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասակար օրգանիզմի ներբերումից և տարածումից Միության մաքսային տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով, և ուղղված են այդպիսի ռիսկի նվազեցմանը.».
13) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 19 հավելված) 13-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Տվյալ դեպքում համապատասխան հարցումը համարվում է Հանձնաժողովի անունից ուղարկված.».
14) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 25 հավելված)՝
4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Էլեկտրոնային ձևաչափով անցկացվող գնումներին հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովման համար անդամ պետությունները փոխադարձ ճանաչում են անդամ պետություններից մեկի օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունը (էլեկտրոնային ստորագրությունը)։ Գնումների նպատակների համար անդամ պետություններից մեկի օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ այլ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչման կանոնները սահմանվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից.».
20-րդ կետում «անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազոր մարմինների» բառերը փոխարինել «անդամ պետության՝ կարգավորման և (կամ) հսկողության գործառույթներ իրականացնող մարմինների» բառերով.
32-րդ կետի առաջին պարբերությունում «գնումների ոլորտում անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազոր մարմինը» բառերը փոխարինել «գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկողության գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմինը» բառերով.
մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) գնումների իրականացման դեպքերի ցանկի 27-րդ կետը (նշված Արձանագրության թիվ 3 հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Որոշակի մատակարարից գնում իրականացնող պատվիրատուի մոտ համապատասխան ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ քանակի պահանջի առաջացում։ Ընդ որում, լրացուցիչ գնվող ապրանքի քանակը կամ լրացուցիչ գնվող աշխատանքների կամ ծառայությունների ծավալը չի կարող գերազանցել գնման մասին պայմանագրով նախատեսված ապրանքի քանակի կամ աշխատանքների կամ ծառայությունների ծավալի 10 տոկոսը (լրացուցիչ մատակարարվող ապրանքի կամ կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների միավորի գինը պետք է սահմանվի որպես պայմանագրի սկզբնական գնի՝ պայմանագրով նախատեսված այդպիսի ապրանքների քանակի, աշխատանքների կամ ծառայությունների ծավալի վրա բաժանման քանորդ):».
15) «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (նշված Պայմանագրի թիվ 28 հավելված) 97-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից՝ հաշվի առնելով սույն հոդվածի երկրորդ պարբերությունը։
Սույն արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ կետն ուժի մեջ է մտնում «Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում 2023 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Սույնով հավաստում եմ, որ տվյալ տեքստը ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ամբողջական և նույնական պատճենն է, որը 2023 թվականի մայիսի 25-ին Մոսկվա քաղաքում ստորագրվել է՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի կողմից,
Բելառուսի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ա. Գ. Լուկաշենկոյի կողմից.
Ղազախստանի Հանրապետությունից ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Կ. Տոկաևի կողմից.
Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ս. Ն. Ժապարովի կողմից.
Ռուսաստանի Դաշնությունից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի կողմից։
Բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։
Ընդամենը ժապավինված է, ամրագրված է ստորագրությամբ և կնիքով պատճենի 9 թերթ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական դեպարտամենտի տնօրեն՝ |
Վ. Ի. Տարասկին |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2023 թվական: