ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 1039-Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հասարակական և մշակութային համագործակցության N 230-ԴՊ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում անցկացվող ռուսական մշակույթի օրերին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. օգոստոսի 21 Երևան |
|