ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2010 թվականի N 364-Ա
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՆԱՆՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանին 2010 թվականի հունիսի 8-21-ը գործուղել Նանտ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Ֆրանսիայի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման փորձը, ինչպես նաև ֆրանսիական առողջապահական ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և այդ գործընթացի իրականացման համար Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությունն ստանալու հնարավորություններն ուսումնասիրելու համար:
2. Հ. Գրիգորյանի՝ Նանտ գործուղման հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նանտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|