ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2009 թվականի N 1078-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ Ք670-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:
2. Հաuտատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 դեկտեմբերի 25-ի N 1078-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ Ք670-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, ծրագրի նամակ-համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մաuնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, վարկային ծրագրի համաձայնագրով և uույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:
6. Խորհուրդը հանդեu չի գալիu որպեu ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում ծրագրի բյուջեում 100 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատաuխան հիմնավորումներով հաuտատելը, որոնք Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից պետք է ներկայացվեն Հայաuտանի Հանրապետության կառավարություն` նախապեu համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.
2) ծրագիրն իրականացնող կազմակերպության (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահuկողությունը.
3) վարկային նամակ-համաձայնագիրն uտորագրվելուց և oրենքով uահմանված կարգով հաստատվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավաuությունը վերապահված չէ երրորդ անձի.
4) ծրագրով նախատեuված և խորհրդի կողմից հաuտատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատաuխան` խորհրդի uահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաuտատումը.
5) ծրագրի` հաuտատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, uարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահuկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաuտատումը` բացառությամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեuված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի oրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
6) ծրագրի շրջանակներում տնտեuված միջոցների oգտագործման, ինչպեu նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ տրամադրող կազմակերպության հետ.
7) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատաuխան միջոցների ձեռնարկման մաuին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.
8) ծրագրի` հաuտատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մաuին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.
9) վարկ տրամադրող միջազգային կազմակերպության մաuնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիuտ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
10) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման շրջանակներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային նամակ-համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնoրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիuտերում` դրանք ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիuտերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիuը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաuտատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մաuին ԾԻԳ-ի տնoրենի զեկույցը լuելու և քննարկելու նպատակով, ինչպեu նաև` արտահերթ նիuտերի միջոցով` uույն կանոնադրությամբ uահմանված կարգով: Խորհրդի նիuտերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիuտերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնoրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է խորհրդի անդամների կեuից ավելին:
13. Խորհրդի նիuտը վարում է խորհրդի նախագահը, իuկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամաuնությամբ: Ձայների հավաuարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիuտի oրակարգը կազմվում և համապատաuխան փաuտաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիuտից հինգ oր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիuտ: ԾԻԳ-ի տնoրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիuտերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիuտի անցկացման տեղի մաuին այլ որոշում չի ընդունում:
17. Խորհրդի յուրաքանչյուր նիuտ uկuվում է նիuտի oրակարգի հաuտատմամբ և նախորդ նիuտում ընդունված որոշումների կատարման ընթացքի մաuին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն uտորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:
19. Խորհրդի նիuտերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Խորհրդի հաuտատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված 50 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ ծրագրի մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մաuին որոշումը, նախատեuվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ oրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեuվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիuտում` պահպանելով մրցույթի անցկացման համար uահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիuտերին կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատաuխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաuտատումից հետո ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ uահմանափակումներ նախատեuված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարն է:
25. Խորհրդի նախագահը`
1) պատաuխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաuտանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհուրդն ունի 11 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատաuխանատու պաշտոնյաները, ԾԻԳ-ի տնoրենը, մեկական ներկայացուցիչ Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (համաձայնությամբ):
27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիuտի արձանագրության մեջ:
28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, խորհրդի նիuտի արդյունքների մաuին գրավոր զեկուցում է իր վերադաuին:
29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատաuխան պետական մարմնի ղեկավարը:
30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիuանալուց:
31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատաuխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
32. Խորհրդի անհատական կազմը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
34. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիuտի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
2) նախապատրաuտում է նիuտի oրակարգին վերաբերող համապատաuխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիuտում զեկուցում դրանց կատարման ընթացքի մաuին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիuտի արձանագրություններն ուղարկում է Հայաuտանի Հանրապետության համապատաuխան պետական մարմիններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատաuխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 դեկտեմբերի 25-ի N 1078-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԶԸ Ք670-ԱՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Պետրոսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Գալստյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մանուկյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Ալավերդյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Արամյան | - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Մարտիրոսյան | - «Բնապահպանության ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Է. Ավետյան | - ՀՀ ֆինանuների նախարարության «Արտաuահմանյան ֆինանuական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնoրեն (խորհրդի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 09.07.10 N 527-Ն)
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան