ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 620-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառումը, անհատական հաշվառման բազայի ձևավորումը և վարումը.».
2) 7-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերի գծով կանխատեսվող ծախսերի հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.».
3) 7-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) սոցիալական պաշտպանության բնագավառի զարգացման և ռազմավարական ծրագրերի մշակման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.».
4) 41-րդ կետի 15-րդ ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել «, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 31 Երևան |