ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0052/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0052/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գեղեցիկ Ռուստամյանի և Սևակ Ռոստամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սպարտակ, Սոնա, Աննա, Հովիկ, Հովսեփ և Քնարիկ Ռուստամյանների ընդդեմ Գեղեցիկ Ռուստամյանի և Սևակ Ռոստամյանի` բնակելի տնից և տնամերձ հողամասից վտարելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի Գեղեցիկ, Սյուզաննա և Սաթենիկ Ռուստամյանների և Սևակ Ռոստամյանի ընդդեմ Սպարտակ, Սոնա, Աննա, Հովիկ և Քնարիկ Ռուստամյանների` առանձնացված բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սպարտակ, Սոնա, Աննա, Հովիկ, Հովսեփ և Քնարիկ Ռուստամյանները պահանջել են Գեղեցիկ Ռուստամյանին և Սևակ Ռոստամյանին վտարել ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում գտնվող իրենց սեփականությունը հանդիսացող բնակելի տնից և տնամերձ հողամասից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գեղեցիկ, Սյուզաննա և Սաթենիկ Ռուստամյանները և Սևակ Ռոստամյանը պահանջել են ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղում գտնվող բնակելի տան իրենց կողմից առանձնացված և օգտագործվող բաժնի նկատմամբ:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.09.2009 թվականի որոշմամբ Դատարանի 18.05.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գեղեցիկ Ռուստամյանը և Սևակ Ռոստամյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը 22.12.2009 թվականին Վճռաբեկ դատարան են ներկայացրել հաշտության համաձայնություն և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով 22.12.2009 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև 22.12.2009 թվականին կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԱՎԴ/0052/02/09 քաղաքացիական գործով
30.09.2009 թ. վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի Սպարտակ Կառլենի Ռուստամյանի, Սոնա Սպարտակի Ռուստամյանի, Քնարիկ Սպարտակի Ռուստամյանի, Աննա Սպարտակի Ռուստամյանի, Հովիկ Սպարտակի Ռուստամյանի և Հովսեփ Սպարտակի Ռուստամյանի ընդդեմ Գեղեցիկ Ավետիքի Ռուստամյանի, Սյուզաննա Ստյոպայի Ռուստամյանի, Սաթենիկ Ստյոպայի Ռուստամյանի և Սևակ Ստյոպայի Ռոստամյանի` «բնակելի տնից տնամերձ հողամասից վտարելու պահանջի մասին» և Գեղեցիկ Ռուստամյանի, Սևակ Ռոստամյանի, Սյուզաննա Ռուստամյանի, Սաթենիկ Ռուստամյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Սպարտակ Ռուստամյանի, Սոնա Ռուստամյանի, Աննա Ռուստամյանի, Քնարիկ Ռուստամյանի, Հովիկ Ռուստամյանի և Հովսեփ Ռուստամյանի` «առանձնացված բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին»: ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը մերժել է:
Հակընդդեմ հայցվորները բողոքել են ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը 18.05.2009 թ. թիվ ԱՎԴ/0052/02/09 քաղաքացիական գործը գտնվում է վճռաբեկ դատարանում:
Նշված քաղաքացիական գործով կողմերը կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին` մեր ազատ կամքով, առանց հարկադրանքի, պարզ գիտակցելով, հասկանալով և ընդունելով սույն հաշտության էությունը, պահանջները, դրանցից բխող իրավունքները և պարտավորությունները:
Սկզբնական հայցով հայցվորները և հակընդդեմ հայցով պատասխանողները` Սպարտակ Ռուստամյանը, Սոնա Ռուստամյանը, Աննա Ռուստամյանը, Հովիկ Ռուստամյանը, Հովսեփ Ռուստամյանը և Քնարիկ Ռուստամյանը, պարտավորվում են սկզբնական հայցով պատասխանողներ, հակընդդեմ հայցով հայցվորներ Գեղեցիկ Ռուստամյանի, Սևակ Ռոստամյանի, Սյուզաննա Ռուստամյանի և Սաթենիկ Ռուստամյանի համար նրանց իսկ պատկանող 1000 քմ տնամերձ հողակտորի վրա կառուցելու երկսենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը բնակարանի ներսից պետք է ունենա 9 մ երկարություն, 4 մ լայնություն և 3 մ բարձրություն:
Բնակարանի հիմքը պետք է ունենա 50 սմ խորություն, 30 սմ լայնություն, պատի քարը չպետք է դրվի անմիջապես հողի վրա, այն պետք է ունենա որոշակի բարձրություն (25-30սմ): Պատերը պետք է շարվեն տուֆ քարով, պատերը պետք է շարվեն մեկ տակ քարով, հոսանքի գծեր չեն անցկացվելու, պատերի ներսը և դուրսը չի գաջվելու և չի սվաղվելու: Ներսի պատը` սենյակները կիսելու համար պետք է շարվի մեկ տակ տուֆ քարով: Շինությունը պետք է ունենա 4 հատ պատուհան` երկփեղկանի (մոսկովյան) փայտյա նորմալ վիճակում, 2 հատ դուռ` փականների հետ ևս նորմալ վիճակում: Դռները ևս պետք է լինեն փայտյա: Սկզբնական հայցով հայցվորները պարտավորվում են երկսենյականոց բնակարանը հանձնել պատուհանները ապակիների հետ միասին տեղադրած, դռները տեղադրած, հատակը ցեմենտ-բետոնով հարթեցված, տան վերևը բետոնապատվելու կամ պանելապատվելու է, այն պետք է լինի հարթ, սակայն չի թիթեղապատվելու և փայտյա կամ երկաթյա ծածկ չի արվելու: Շինությունը պետք է լինի ամուր կառույց: Հակընդդեմ հայցով հայցվորները, սկզբնական հայցով պատասխանողները` Գեղեցիկ Ռուստամյանը, Սևակ Ռոստամյանը, Սյուզաննա Ռուստամյանը և Սաթենիկ Ռուստամյանը պարտավորվում են նշված պայմանների պահպանմամբ երկսենյականոց բնակարանը կառուցելուց հետո սկզբնական հայցով հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը երկամսյա ժամկետում ազատելու և տեղափոխվելու կառուցած բնակարանը ու վեճի առարկայի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման պահանջ այլևս չներկայացնելու: Տան շինարարությունը պետք է ավարտվի 2010 թվականի մայիսի 15-ին, իսկ երկամսյա ժամկետում, այսինքն մինչև հուլիսի 15-ը պետք է դուրս գան հակընդդեմ հայցով հայցվորներ Գեղեցիկ Ռուստամյանը, Սաթենիկ Ռուստամյանը, Սյուզաննա Ռուստամյանը և Սևակ Ռոստամյանը: Կողմերը նշված հաշտության համաձայնության կետերից դուրս այլևս պարտք ու պահանջ մեկը մյուսի նկատմամբ չունեն:
Կողմերիս պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33, 109, 110, 133 հոդվածների պահանջները:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 133 հոդվածի և 109 հոդվածի 7-րդ կետի համաձայն վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին
Խնդրում ենք
հաստատել մեր հաշտության համաձայնությունը և գործի վարույթը կարճել:
Սկզբնական հայցով հայցվորներ | |
1. Սպարտակ Կառլենի Ռուստամյան |
ստորագրություն |
2. Քնարիկ Վահրիճի Ռուստամյան |
ստորագրություն |
3. Սոնա Սպարտակի Ռուստամյան |
ստորագրություն |
4. Աննա Սպարտակի Ռուստամյան |
ստորագրություն |
5. Հովիկ Սպարտակի Ռուստամյան |
ստորագրություն |
6. Հովսեփ Սպարտակի Ռուստամյան |
ստորագրություն |
|
|
Հակընդդեմ հայցով պատասխանողներ |
|
1. Գեղեցիկ Ավետիքի Ռուստամյան |
ստորագրություն |
2. Սաթենիկ Ստյոպայի Ռուստամյան |
ստորագրություն |
3. Սևակ Ստյոպայի Ռոստամյան |
ստորագրություն |
4. Սյուզաննա Ստյոպայի Ռուստամյան |
ստորագրություն»: |
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2009 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |