ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2010 թվականի N 424-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 555-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 24-ի «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 555-Ա որոշմամբ հաստատված «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի`
1) 8-րդ կետի 3-րդ սյունակում «փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2 ) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|