ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 555-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1039-Ն որոշման նախաբանում և որոշման հավելվածի 2-րդ կետում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 18
Երևան