ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2010 թվականի N 570-Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵՌՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ՈՒ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ, ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ, ՆԱՎԹԱՄՈՒՂՆԵՐԻ, ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդհանուր օգտագործման երկաթուղիներից օբյեկտների, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում ու բեռնաթափում, և դրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա ու ստորգետնյա կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2010 թվականի հունիսի 15-ը իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված նվազագույն հեռավորություններից պակաս հեռավորության վրա` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կառուցված օբյեկտների գույքագրում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա շահագործման վերաբերյալ:
3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կառուցված և նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա գտնվող օբյեկտների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 21
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 570-Ն որոշման |
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Հ Ե Ռ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԲԵՌՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ՈՒ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ, ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՊԻ ԳԾԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ, ՆԱՎԹԱՄՈՒՂՆԵՐԻ, ԳԱԶԱՄՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են նվազագույն հեռավորությունները`
1) ընդհանուր օգտագործման երկաթուղիներից օբյեկտների, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում ու բեռնաթափում, և դրանց վրա տեղակայված շենքերից, շինություններից, կառույցներից.
2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա ու ստորգետնյա կառույցների հատման վայրերից:
2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ձևավորված շարժակազմ` իրար կցված երկաթուղային շարժակազմի միավորներ.
2) խողովակաշարի պողպատե պաշտպանիչ պատյան` պողպատե խողովակ, որի միջով անցնում է խողովակաշարը.
3) պայթավտանգ բեռներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված պայթավտանգ բեռները.
4) դյուրաբոցավառ նյութեր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված դյուրաբոցավառ բեռներ հանդիսացող նյութերը:
3. Սույն հավելվածի N 1 աղյուսակի 2-6-րդ կետերում նշված պահեստների տարածքը պարսպապատվում է փչահարվող, 2 մետրից ոչ պակաս բարձրություն ունեցող և չայրվող նյութերից պատրաստված պարսպով:
4. Սույն հավելվածի N 1 աղյուսակի 2-6-րդ կետերում նշված պահեստների` ստորգետնյա կառուցման դեպքում համապատասխան նվազագույն հեռավորությունները կրճատվում են 2 անգամ:
5. Կապի մալուխի և երկաթուղային գծերի հատման անհրաժեշտության դեպքում ընտրվում են երկաթուղու այն հատվածները, որտեղ երկաթուղային գծերի թիվը նվազագույնն է, ընդ որում, հատումները կատարվում են երկաթուղու նկատմամբ 75-900 անկյան տակ:
6. Խողովակաշարերը երկաթուղային գծերը հատում են 900 անկյան տակ և տեղակայվում պողպատե պաշտպանիչ պատյանում:
Օբյեկտների նվազագույն հեռավորությունները ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
NN |
Օբյեկտները |
Նվազագույն հեռավորությունը |
1 |
2 |
3 |
1. |
Պայթավտանգ բեռներով վագոնների բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերից, պայթավտանգ բեռներով բարձված վագոնների կայանման վայրերից մինչև երկաթուղային կայարանի գլխավոր երկաթուղային գծերը, երկաթուղային գնացքները և ձևավորված շարժակազմը, կենցաղային և արտադրական շինությունները, քարշային ենթակայանների տարածքները, բեռների պահեստները, ընդհանուր բեռնման, բեռնաթափման ու բեռների պահպանման վայրերը |
125 մ |
2. |
100000 մ3-ից ավելի տարողությամբ, հեղուկ դյուրաբոցավառ նյութերի (նավթի, նավթամթերքների) վերգետնյա պահեստները, որոնց առավելագույն պահոցի ծավալը չի սահմանափակվում |
150 մ` երկաթուղային կայարաններում` |
3. |
20000 մ3-ից ավելի ընդհանուր տարողությամբ, բայց պակաս |
100 մ` երկաթուղային կայարաններում` |
4. |
10000 մ3-ից ավելի ընդհանուր տարողությամբ, բայց պակաս |
80 մ` երկաթուղային կայարաններում` |
5. |
2000 մ3-ից ավելի ընդհանուր տարողությամբ, բայց պակաս |
60 մ` երկաթուղային կայարաններում` |
6. |
Մինչև 2000 մ3-ը ներառյալ ընդհանուր տարողությամբ, հեղուկ դյուրաբոցավառ նյութերի (նավթի, նավթամթերքների) վերգետնյա պահեստները, որոնց առավելագույն պահոցի ծավալը կազմում է մինչև |
50 մ` երկաթուղային կայարաններում` |
7. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը այն ոչ եթերային (չցնդող) սորուն և պինդ, առավել թունավոր նյութերի (քլորասնդիկ, արսենային անհիդրիդ, դեղին ֆոսֆոր, ալկալոիդներ (ստրիխնին, բրուցին, ցինխոնին և այլն), ալդրին, դիլդրին, նատրիումի արսենիտ, կալցիումի արսենիտ, կալցիումի արսենատ, փարիզյան կանաչ), որոնց պահպանման ջերմաստիճանը 400 C -ից պակաս է |
300 մ հեռացվում են երկաթուղային |
8. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը այն եթերային (ցնդող) սորուն և պինդ, առավել թունավոր նյութերի (կապտաթթվի աղերը` ցիանական նատրիում, կալիում, կալցիում, կադմիում, բարիում, կապար, ցինկ, արծաթ, ցիանական և թթվացիանական սնդիկ, ցիանական պղինձ, ցիանական պատրաստուկներ`ցիկլոն, գրանոզան, էթիլմերկուրֆոսֆատ, էթիլմերկուրքլորիդ, մերկուրան), որոնց պահպանման ջերմաստիճանը 400 C -ից պակաս է |
500 մ հեռացվում են երկաթուղային |
9. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը այն հեղուկ եթերային, առավել թունավոր նյութերի (սեղմված և հեղուկացված գազեր, քլոր, ծծմբային գազ, ծծմբաջրածին, ֆոսգեն, բրոմմեթիլ), որոնք պահպանվում են տարողություններում` ճնշման տակ |
1000 մ հեռացվում են երկաթուղային կայարաններից, |
10. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը, որտեղ տարողություններում` ճնշման տակ, պահպանվում են հեղուկ եթերային առավել թունավոր նյութերը (արոմատիկ շարքի նիտրա- և ամինամիացությունները, կապտաթթուն) |
500 մ հեռացվում են երկաթուղային |
11. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը այն հեղուկ եթերային, առավել թունավոր նյութերի (ակրիլային թթվի նիտրիլ, նիկոտին, անաբազին, օկտամեթիլ, թիոֆոս, մեթաֆոս, ծծմբածխածին, քառաէթիլկապար, քլորային խառնուրդ (ծծմբածխածնի և քառաքլորային ածխածնի խառնուրդ), երկֆոսգեն, երկքլորէթան, քլորպիկրին), որոնք պահպանվում են տարողություններում` ճնշման տակ |
1000 մ` հեռացվում են երկաթուղային |
12. |
Պահեստները, բեռնման, բեռնաթափման, վերաբեռնման վայրերը ծխացող կամ ցնդող թթուների (ծծմբաթթու` խտությունը` 1,87 գ/սմ3 և ավելի, ազոտական թթու` խտությունը` 1,4 գ/սմ3 և ավելի, աղաթթու` խտությունը` 1,15 գ/սմ3 և ավելի, քլորսուլֆոնային և ֆլուորիտային թթուներ, ծծմբական, ծծմբային և պիրոծծմբային թթուների քլորանհիդրիդներ) |
500 մ հեռացվում են երկաթուղային |
13. |
1000 տ և ավելի տարողությամբ ամոնիակի պահեստի բակերի պարսպի ներսի վերին եզրից |
1000 մ` կայարանային շենքերից և կայարաններից |
14. |
Մինչև 1000 տ ներառյալ տարողությամբ ամոնիակի պահեստի բակերի պարսպի ներսի վերին եզրից |
1000 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից(հեռավորությունը սահմանից). |
15. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ |
300 մ` երկաթուղային կայաններից, |
16. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի, ընդ որում, ամենամեծ տարողությունը 25 տ է |
220 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից (հեռավորությունը սահմանից). |
17. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ |
150 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից(հեռավորությունը սահմանից). 140 մ` երկաթուղային ուղեբաժանքներից(հեռավորությունը մոտակա երկաթուղագծերից). |
18. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի, ընդ որում, ամենամեծ տարողությունը 5 տ է |
100 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից (հեռավորությունը սահմանից). |
19. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի, ընդ որում, ամենամեծ տարողությունը 2 տ է |
70 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից (հեռավորությունը սահմանից). 65 մ` երկաթուղային ուղեբաժանքներից (հեռավորությունը մոտակա երկաթուղագծերից). |
20. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի, ընդ որում, ամենամեծ տարողությունը 1 տ է |
45 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից (հեռավորությունը սահմանից). 40 մ` երկաթուղային ուղեբաժանքներից (հեռավորությունը մոտակա երկաթուղագծերից). |
21. |
Մինչև 100 տ ներառյալ տարողությամբ պահեստի դեպքում, երբ առավելագույն տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 0,6 ՄՊա-ից, իսկ հաշվարկային ճնշումը պակաս չէ 1,6 ՄՊա-ից, կամ, երբ ամենամեծ տարողության բանվորական ճնշումն ավելի չէ 1,6 ՄՊա-ից, և հաշվարկայինը հավասար է 4,0 ՄՊա-ի, ընդ որում, ամենամեծ տարողությունը 0.5 տ է |
30 մ` երկաթուղային կայաններից, կայարաններից(հեռավորությունը սահմանից). 30 մ` երկաթուղային ուղեբաժանքներից (հեռավորությունը մոտակա երկաթուղագծերից). |
22. |
Կապի մալուխները |
10 մ-ով հեռացվում են երկաթուղային գծերի սլաքային միացումներից և կցվանքներից 5 մ-ից ոչ պակաս հեռացվում են էլեկտրիֆիկացված (փոփոխական հոսանք) երկաթուղային գծերի լիրաթմբի ներբանից |
23. |
Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի մալուխների ու երկաթուղային գծերի խաչման դեպքում մալուխներն անցկացվում են |
1 մ խորության վրա` երկաթուղային ռելսի հիմնատակից, ընդ որում, մալուխները տեղադրվում են ասբեստացեմենտային կամ պոլիէթիլենային խողովակներում |
24. |
Ստորգետնյա մալուխային գիծն օդայինի վերածվելու դեպքում ստորգետնյա մալուխը դուրս է բերվում գետնից, ընդ որում, օդային գիծը հեռացվում է երկաթուղային գծերի լիրաթմբի ներբանից ոչ պակաս հենասյուների բարձրությունից |
3,5 մ-ից ոչ պակաս հեռավորության |
25. |
Օդային կապի և էլեկտրահաղորդումների գծերը |
հեռացվում են երկաթուղային գծերի լիրաթմբի ներբանից ոչ պակաս հենասյուների բարձրությունից, բացառությամբ 500 կՎ և ավելի լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի |
26. |
Էլեկտրահաղորդման գծերը, որոնք գտնվում են 500 կՎ և ավելի լարման տակ, հեռացվում են |
100 մ-ից ոչ պակաս` երկաթուղային գծերի լիրաթմբի ներբանից |
27. |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը չեն հատում ցանկացած նշանակության խողովակաշարերը |
կայարաններում |
28. |
Ցանկացած նշանակության խողովակաշարերի հատումները |
20 մ-ով հեռացվում են կայարանի սլաքային փոխադրիչներից և այլ ռելսերի խաչումներից |
29. |
Ցանկացած նշանակության խողովակաշարերը չեն անցկացվում |
երկաթուղային կայարաններում` երկաթուղային գծերի հողապաստառների միջով |
30. |
Երկաթուղային գծի հետ հատվելու դեպքում` ցանկացած նշանակության խողովակաշարերի պողպատե պաշտպանիչ պատյանի եզրերը դուրս են բերվում |
10 մ հեռավորության վրա` ընդհանուր օգտագործման երկաթուղու եզրային ռելսից |
31. |
Երկաթուղային գծի հետ հատվելու դեպքում ցանկացած նշանակության խողովակաշարերի պողպատե պաշտպանիչ պատյանի արտաքին պատից |
2 մ` մինչև երկաթուղային ռելսի հիմնատակը` ուղղահայաց հարթությունում, 3 մ` մինչև երկաթուղային ռելսի հիմնատակը ուղղահայաց հարթությունում, հորիզոնական հորատման կամ ծակման եղանակով կառուցված անցման դեպքում |
32. |
Նավթամուղներ |
10 մ` նավթամուղային ցանցից մինչև ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցի գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (երկաթուղային գծերին մոտակա նավթամուղային ցանցի եզրամասից մինչև երկաթուղային գծերի առանցքը)` 70 մ 20 մ-ից ավելի թռիչքով երկաթուղային կամուրջներից |
33. |
Նավթամուղները, գազամուղները և ջերմային ցանցերը |
10 մ` երկաթուղու սլաքային փոխադրիչներից (երկաթուղային գծերին մոտակա նավթամուղային, գազամուղային և ջերմային ցանցերի եզրամասից մինչև երկաթուղու սլաքային միացումները) |
34. |
Գազամուղները |
3 մ` երկաթուղու հպակային ցանցի հենարաններից (երկաթուղային գծերին մոտակա գազամուղային ցանցի եզրամասից մինչև երկաթուղու հպակային ցանցի հենարանները) |
35. |
Ստորգետնյա դյուրավառ գազերի գազամուղներ` |
|
36. |
Ստորգետնյա ջրմուղ և ճնշումային կոյուղի |
4 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (երկաթուղային գծերին մոտակա ջրմուղ և ճնշումային կոյուղու ցանցի եզրամասից մինչև երկաթուղային գծերի առանցքը) |
37. |
Ստորգետնյա ինքնահոս կոյուղի և ջրթող խողովակներ |
4 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (երկաթուղային գծերին մոտակա ինքնահոս կոյուղու և ջրթող խողովակների ցանցի եզրամասից մինչև երկաթուղային գծերի առանցքը) |
38. |
Ստորգետնյա դրենաժ (ջրաքաշ) |
4 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (երկաթուղային գծերին մոտակա ստորգետնյա ցամաքուրդների ցանցի եզրամասից մինչև երկաթուղային գծերի առանցքը) |
39. |
Ստորգետնյա ջերմային ցանցեր |
4 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (հեռավորությունը ցանցի անցուղու, թունելի արտաքին պատի եզրամասից) |
40. |
Ստորգետնյա ցանկացած լարման ուժային մալուխներ |
3,25 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (երկաթուղային գծերին մոտակա ստորգետնյա լարման ուժային մալուխների ցանցի եզրամասից մինչև երկաթուղային գծերի առանցքը) |
41. |
Ստորգետնյա առուներ, թունելներ |
4 մ` մինչև երկաթուղային գծի առանցքը` հորիզոնական հարթությունում (հեռավորությունն առվի, թունելի արտաքին պատի եզրամասից) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան