ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 560-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանության մարմիններին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`
1) յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 10-ը մշակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի զարգացման ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` հաստատման.
2) սույն որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Աշտարակ - 2010թ.
ՄԶԾ ծրագրավորվող ՓՄՁ ֆինանսավորումը 2011-2014թթ. (մլն.դրամ)
Կրթության ոլորտի ֆինանսավորումը 2011-2014 թթ. առանց կապիտալ ծախսերի
Երիտասարդության հարցերի, մշակույթի եվ սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2011-2014 թթ. (մլն.դրամ)
Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը 2011-2014 թթ. (մլն.դրամ)
ՀՀ Արագածոտնի մարզի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2011-2014 թթ.
Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունների ֆինանսավորումը 2011-2014 թվականներին
ՀՀ Արագածոտնի մարզի բնապահպանության ոլորտի ռազմավարությունների
Զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորումը 2011-2014 թթ. (մլն.դրամ)
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2011-2014 ԹԹ. ՄԶՀ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ (մլն.դրամ)
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐ 7. ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
ՀՀ պետբյուջեով 2011-2014 թթ. Արագածոտնի մարզային նշանակության ավտոճանապարհների
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
ՀՀ Արագածոտնի մարզի գազաֆիկացվող համայնքների 2011 թ.
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |