Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (08.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
13.06.2017
Подписан
Պայմանավորվող կողմեր
Дата подписания
13.06.2017
Дата вступления в силу
08.03.2018

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի» կիրարկման մասին (Կիրարկող արձանագրություն)

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Էստոնիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,

 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի, այսուհետև` Հետընդունման համաձայնագիր, 20-րդ հոդվածի համաձայն,

 

նպատակ ունենալով հեշտացնելու Հետընդունման համաձայնագրի կիրարկումը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Իրավասու մարմինների նշանակումը

 

Կողմերը Հետընդունման համաձայնագրի կիրարկման նպատակով նշանակում են հետևյալ իրավասու մարմիններին.

 

1. Հայաստանի Հանրապետության համար`

 

1.1. իր քաղաքացիների հետընդունման դիմումների ընդունում, ներկայացում և քննություն`

 

Պետական միգրացիոն ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Հրաչյա Քոչարի 4

0033, Երևան

Հեռախոս` +37460 275 009 կամ +37460 275 017

Ֆաքս` +37460 275 033

Էլ. հասցե` readmission@mail.mta.am

 

1.2. Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ հետընդունման և տարանցման դիմումների ընդունում, ներկայացում և քննություն`

 

Պետական միգրացիոն ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Հրաչյա Քոչարի 4

0033, Երևան

Հեռախոս` +37460 275 009 կամ +37460 275 017

Ֆաքս` +37460 275 033

Էլ. հասցե` readmission@mail.mta.am

 

2. Էստոնիայի Հանրապետության համար`

 

2.1. իր քաղաքացիների, երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ հետընդունման դիմումների ընդունում, ներկայացում և քննություն`

 

Ոստիկանություն և Սահմանապահների խորհուրդ

Պարնու 139

15060, Տալլին

Հեռախոս` +372 612 3283

Ֆաքս` +372 612 3009

Էլ. հասցե` vmt.mj@list.politsei.ee

 

2.2. Տարանցման դիմումների ընդունում, ներկայացում և քննություն`

Ոստիկանություն և սահմանապահների խորհուրդ

Պարնու 139

15060, Տալլին

Հեռախոս` +372 614 9000, +372 614 9200

Ֆաքս` +372 614 9203

Էլ. հասցե` ncc.estonia@politsei.ee

 

Հոդված 2

Սահմանային անցակետերը

Հետընդունումը և տարանցումը կատարվում են սահմանային անցման հետևյալ կետերով.

 

1. Հայաստանի Հանրապետության համար`

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան

0042, Երևան

Հեռ.` (+374 10) 49-30-00

Ֆաքս` (+374 10) 49-30-00

Էլ. փոստ`contacts@aia-zvartnots.aero

2. Էստոնիայի Հանրապետության համար`

 

Տալլին-1 սահմանային անցակետ (օդանավակայան)

Տարտու 101

10112, Տալլին

 

Հեռախոս` +372 619 1290

Ֆաքս` +372 619 1292

Էլ. հասցե`tallinn.lennujaam@politsei.ee

 

Հոդված 3

Հաղորդակցությունը

 

1. Հետընդունման համաձայնագրի և Կիրարկող արձանագրության շրջանակներում ընթացակարգերի կատարման ժամանակ Կողմերը կօգտագործեն անգլերենը:

 

2. Հետընդունման համաձայնագրի կամ Կիրարկող արձանագրության իրականացման համար հաղորդակցությունը կարող է ուղարկվել կա՛մ փոստով, կա՛մ էլեկտրոնային եղանակով, եթե այլ պայմանավորվածություն չկա:

 

Հոդված 4

Քաղաքացիության վերաբերյալ ապացույցները

 

1. Հարցում ներկայացնող Կողմի իրավասու մարմինը կարող է գրավոր հարցում ուղարկել հարցում ստացած Կողմի իրավասու մարմնին տվյալ անձի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի տրամադրման վերաբերյալ:

 

2. Կողմերը երկուստեք համարում են քաղաքացիությունը հաստատված, եթե էլեկտրոնային կամ կենսաչափական ապացույցների հիման վրա պարզվում է, որ դիմում ստացող երկիրը տվյալ անձին տրամադրել է քաղաքացիությունը հաստատող վավեր փաստաթուղթ:

 

Հոդված 5

Հետընդունման դիմումների ներկայացումն ու դրանց պատասխանումը

 

1. Հարցում ներկայացնող կողմը հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին հետընդունման դիմումը ներկայացնում է Հետընդունման համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում, ֆաքսի միջոցով:

 

2. Հարցում ստացած Կողմը հարցում ուղարկող Կողմից ստացված հետընդունման դիմումին պատասխանում է Հետընդունման համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ, բացառիկ դեպքերում, ֆաքսի միջոցով:

 

3. Հարցում ուղարկող Կողմից ուղարկված հետընդունման դիմումի ամսաթիվը համարվում է հետընդունման դիմումի ստացման ամսաթիվ:

 

Հոդված 6

Հարցազրույցները

 

 

1. Եթե հարցում ուղարկող Կողմը չի կարող ներկայացնել Հետընդունման համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված որևէ փաստաթուղթ, ապա հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը վերադարձման ենթակա անձի հետ անցկացնում է հարցազրույց հետընդունման դիմումն ստանալու ամսաթվից ամենաուշը 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հարցում ուղարկող Կողմը հարցազրույցի անցկացման վերաբերյալ նշում է կատարում հետընդունման դիմումի մեջ՝ Հետընդունման համաձայնագրի 5-րդ հավելվածի համաձայն:

 

2. Հարցազրույց անցկացնելու անհրաժեշտության դեպքում հարցում ուղարկող Կողմը հետընդունման դիմումի պատճենը միաժամանակ ուղարկում է հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը:

 

3. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության հետ որոշում է հարցազրույցի անցկացման ժամն ու վայրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար:

 

4. Այն դեպքերում, երբ 1-ին կետում նշված ներկայացուցիչները հարցազրույցն անցկացնում են հարցում ստացող Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության շենքից դուրս, հարցազրույցի հետ կապված փոխադրման ծախսերը հոգում է հարցում ուղարկող Կողմը:

 

Հոդված 7

Արագացված ընթացակարգը

 

Եթե անձը հարցում ստացող Կողմի տարածքից ուղղակիորեն գալիս սահմանը անօրինական կերպով հատելուց հետո ձերբակալվել է հարցում ուղարկող Կողմի սահմանային տարածքում (ներառյալ օդանավակայանները), հարցում ուղարկող Կողմը կարող է հետընդունման դիմում ներկայացնել անձի ձերբակալմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 8

Հետընդունման ենթակա անձի փոխադրումը

 

1. Հետընդունման ենթակա անձի փոխադրումը կատարվում է Կողմերի իրավասու մարմինների միջև գրավոր համաձայնեցված ժամկետում և վայրում:

 

2. Եթե փոխադրման ժամկետը հետաձգվում է ցանկացած իրավական կամ գործնական խոչընդոտների պատճառով, ապա հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին: Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինը հարցում ստացող Կողմի իրավասու մարմնին տեղեկացնում է նաև խոչընդոտների վերացման մասին՝ դրանց ի հայտ գալուց հետո, և նշում է փոխադրման նախատեսվող վայրը և ժամկետը:

 

3. Հետընդունման ենթակա անձի փոխադրման մասին գրանցվում է արձանագրության մեջ:

 

Հոդված 9

 Ուղեկցմամբ փոխադրման պայմանները

 

Կողմերը համաձայն են իրենց տարածքներով ուղեկցմամբ փոխադրումների կամ տարանցման հետևյալ պայմաններին.

 

1. Ուղեկցողը պատասխանատու է հետընդունման ենթակա անձին ուղեկցելու և նրան նպատակակետ պետության իրավասու մարմնի ներկայացուցչին փոխանցելու համար:

 

2. Ուղեկցողն իր պարտականությունները կատարում է անզեն և քաղաքացիական հագուստով: Նա պետք է ունենա հետընդունման կամ տարանցման թույլտվությունը հաստատող փաստաթղթեր և պետք է ի վիճակի լինի ցանկացած ժամանակ հաստատելու իր ինքնությունը և պաշտոնական լիազորությունները:

 

3. Հարցում ստացող Կողմն ուղեկցողին նրա պարտականությունների կատարման ընթացքում ապահովում է այն նույն պաշտպանությամբ ու աջակցությամբ, որով ապահովում է իր պաշտոնյաներին, ովքեր լիազորված են նմանատիպ պարտականություններ կատարելու:

 

4. Ուղեկցողը բոլոր դեպքերում ենթարկվում է հարցում ստացող Կողմի օրենսդրությանը: Հետընդունման ենթակա անձի կամ տարանցման ժամանակ ուղեկցման ընթացքում ուղեկցողի իրավասությունը սահմանափակվում է ինքնապաշտպանությամբ: Հարցում ստացող Կողմի՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց անհասանելիության դեպքում կամ այդ պաշտոնյաներին անմիջական և լուրջ սպառնալիքի իրավիճակներում աջակցելու նպատակով ուղեկցողը կարող է ողջամիտ և համաչափ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար հետընդունման ենթակա անձի փախուստը, ինքն իրեն կամ ցանկացած երրորդ անձի վնասելը կամ գույքային վնաս հասցնելը:

 

5. Ուղեկցողը պատասխանատու է հետընդունման ենթակա անձի` վավեր ուղևորական փաստաթղթի և այլ պահանջվող վկայականների կամ տվյալների փոխադրման և դրանք նպատակակետ պետության իրավասու մարմնի ներկայացուցչին հանձնելու համար: Ուղեկցողը չի կարող հեռանալ փոխադրման պայմանավորված վայրից մինչև հետընդունման ենթակա անձին փոխանցելու ավարտը:

 

6. Հարցում ուղարկող Կողմի իրավասու մարմինները հավաստիանում են, որ ուղեկցողն ունի տարանցման և նպատակակետ պետության (պետությունների) մուտքի վիզաներ:

 

Հոդված 10

Տարանցման եղանակները և աջակցությունը

 

1. Հետընդունման համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն` Կողմերը համաձայն են տարանցման գործողությունների հետևյալ գործնական եղանակներին.

 

1) Տարանցման դիմումը պետք է ներկայացվի hարցում ստացող Կողմի իրավասու մարմնին ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` պլանավորված տարանցումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

 

2) Հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը պետք է պատասխանի տարանցման դիմումն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ֆաքսի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկացնելով տարանցմանը իր համաձայնության մասին և տարանցման նախատեսված ժամկետի, նշանակված սահմանային անցակետի, փոխադրման միջոցների և ուղեկցողների մասին:

 

3) Եթե Հարցում ուղարկող Կողմն անհրաժեշտ է համարում հայցել հարցում ստացող Կողմի իրավասու մարմնի աջակցությունը տարանցման կոնկրետ գործողության համար, այդ մասին նշվում է տարանցման դիմումի մեջ: Տարանցման դիմումի իր պատասխանի մեջ հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը նշում է, թե արդյո՞ք ի վիճակի է տրամադրելու հայցվող աջակցությունը:

 

4) Եթե հետընդունման ենթակա անձը տեղափոխվում է օդով և ուղեկցմամբ, ապա հարցում ստացող Կողմի իրավասու մարմինը կազմակերպում է հետընդունման ենթակա անձի պաշտպանությունն ու օդանավ նստեցնելը իր տարածքում` հնարավորության դեպքում տվյալ Կողմի աջակցությամբ:

 

2. Հարցում ուղարկող Կողմը պարտավորվում է հետ ընդունել հետընդունման ենթակա անձին առանց հետաձգման, եթե.

 

1) տարանցման համաձայնությունը մերժվել կամ չեղյալ է համարվել` Հետընդունման համաձայնագրի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն,

 

2) հետընդունման ենթակա անձը տարանցման ընթացքում անօրինական կերպով մուտք է գործել հարցում ստացող Կողմի տարածք,

 

3) հետընդունման ենթակա անձի փոխադրումը դեպի տարանցման՝ այլ կամ նպատակակետ պետություն ձախողվել է, կամ

 

4) տարանցումը անհնար է որոշ այլ հիմքերով:

 

Հոդված 11

Ծախսերը

 

1. Հետընդունման համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն` Հետընդունման համաձայնագրից բխող` հետընդունման և տարանցման գործողությունների հետ կապված` հիմնավորված և ապացուցված տրանսպորտային ծախսերը մինչև վերջնական նպատակակետ պետության սահման կրում է հարցում ուղարկող Կողմը` եվրոյով, այդ կողմին ներկայացված հաշիվ-ապրանքագրի հիման վրա, որը ենթակա է վճարման այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

 

2. Փոխադրման ծախսերի հաշիվ-ապրանքագիրը ներկայացվում և վճարվում է սույն Կիրարկող արձանագրության 1-ին հոդվածի 1.1-ին և 2.1-ին ենթակետերում նշված իրավասու մարմինների կողմից:

 

Հոդված 12

Փորձագետների հանդիպումները

 

Երկու Կողմերի իրավասու մարմինները սույն Կիրարկող արձանագրության կիրարկման առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կազմակերպում են փորձագետների հանդիպումներ: Նման խորհրդակցությունների ժամկետը և վայրը որոշվում է փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 13

Ծանուցման պարտավորությունը

 

Կողմերը միմյանց ծանուցում են սույն Կիրարկող արձանագրության 1-ին հոդվածում նշված իրավասու մարմինների կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխության և սույն Կիրարկող արձանագրության 2-րդ հոդվածում նշված սահմանային անցակետերի փոփոխության մասին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ծանուցումն ստանալուց հետո:

 

Հոդված 14

Ուժի մեջ մտնելը, դադարեցումը, լրացումները և փոփոխությունները

 

1. Յուրաքանչյուր Կողմ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցում է սույն Կիրարկող արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերն ավարտելու մասին: Վերջին ծանուցումն ստացած Կողմը տեղեկացնում է հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին Կիրարկող արձանագրության կնքման մասին: Սույն Կիրարկող արձանագրությունն ուժի մեջ է մտնում ծանուցումը հետընդունման հարցերով համատեղ Կոմիտեի ստանալու օրվանից:

 

2. Սույն Արձանագրության գործողությունը դադարեցվում է Հետընդունման համաձայնագրի հետ միաժամանակ:

 

3. Արձանագրության կիրարկումը կասեցվում է Հետընդունման համաձայնագրի կասեցման հետ միաժամանակ:

 

4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Կիրարկող արձանագրության դրույթներում կարող են կատարվել գրավոր փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ է մտնում 14-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն և կազմում է Կիրարկող արձանագրության անբաժանելի մասը:

 

Կատարված է Երևանում, 2017 թվականի հունիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, էստոներեն և անգլերեն. բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան