ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2010 թվականի N 248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 143
ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 144
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 145
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 146».
2) որոշման հավելվածում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 1-60, 62-78, 80-133, 135-142 պաշտոնների անձնագրերի «VI. Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 14
Երևան