ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «, իսկ վեցամսյա ժամկետում` ոլորտի գործունեությունը կարգավորող օրենքների և օրենսդրական ակտերի անհրաժեշտ փոփոխությունները» բառերը փոխարինել «և մինչև 2009 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Ընդերքի մասին նոր` Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագիծը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. դեկտեմբերի 29
Երևան