ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1526-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածի աղյուսակի ցուցանիշներում կատարել փոփոխություններ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակների և NN 1 ու 4 հավելվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 1-6 հավելվածների ցուցանիշներում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն NN 1-8 հավելվածների:
2. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի վերադարձից 2009 թվականի բյուջետային տարում ստացվող գումարները մուտքագրվում են կայունացման դեպոզիտային հաշվին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ (ԲԳԿ) հանդիսացող` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի կատարման գծով սույն որոշման ընդունումից հետո հաշվետվություն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների գումարների չափով:
4. Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով նախատեսված հատկացումների մինչև 2009 թվականի բյուջետային տարվա ավարտը կատարման սպասողական մակարդակից` Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 373-Ա որոշման մեջ «272214.0» թիվը փոխարինել «188,077.0» թվով, «65418.8» թիվը` «61,847.0» թվով, «192395.2» թիվը` «126,230.0» թվով, իսկ «14400.0 հազ. դրամը` 16 ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով)» բառերը հանել.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 652-Ն որոշման 3-րդ կետում «53400.0» թիվը փոխարինել «47,400.0» թվով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության գումարի չափը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 660-Ն որոշման 1-ին կետում «187600.0» թիվը փոխարինել «42,582.0» թվով և «184000.0» թիվը` «38,982.0» թվով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 969-Ն որոշման 4-րդ կետում`
ա. «210000.0» թիվը փոխարինել «200000.0» թվով,
բ. 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 3,500.0 մլն դրամ, որից`
1) Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 24 սողանքային հատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող` իրացվելիք բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի գնահատման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 1,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)».
2) Ա/Ճ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող` իրացվելիք բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի գնահատման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1131-Ն որոշման`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,500.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի նախագծային աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)»,
բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների փոխարեն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարներից նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար, գումարները վճարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 1,840.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)».
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1252-Ա որոշման 1-ին կետում «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով» բառերը փոխարինել «գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով» բառերով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1347-Ն որոշման 2-րդ կետում «9800.0» թիվը փոխարինել «3,500.0» թվով, իսկ N 4 հավելվածում «9800.0» թիվը փոխարինել «3,500.0» թվով, «6300.0», «300.0» և «6000.0» թվերը` «0.0» թվով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին գումար հատկացնելու մասին» N 1349-Ա որոշման մեջ «10564.5» թիվը փոխարինել «8,523.1» թվով, «8765.9» թիվը` «6,780.8» թվով և «1798.6» թիվը` «1,742.3» թվով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1447-Ն որոշման 3-րդ կետում «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերով.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման`
ա. 34-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ ենթակետում «149,390.9» թիվը փոխարինել «128,390.9» թվով,
բ. N 5 հավելվածի N 1 աղյուսակի 07 բաժնի 06 խմբի 01 դասի 04-20-ը հերթական համարներ ունեցող ծախսային ծրագրերի հերթական համարները համարել 05-21 և ծախսային ծրագրերի ցանկը 03 ծախսային ծրագրից հետո լրացնել հետևյալ տողերով`
«04. Առողջապահական օբյեկտների շինարարություն | - |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | -», |
գ. N 5 հավելվածի N 15 աղյուսակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «ք. Գյումրիի Աճեմյան 2 հասցեում գտնվող պատմական շենքի վերակառուցում պատկերասրահի» միջոցառման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների շինարարություն» բառերով.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1473-Ն որոշման 2-րդ կետում «42383.0» թիվը փոխարինել «37,383.0» թվով:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նախագծի իրականացման շրջանակներում գումար հատկացնելու մասին» N 964-Ա որոշումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրված 17,813.3 հազ. դրամ գումարը «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կատարված հատկացում.
2) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս առաջնորդվել N 1 աղյուսակով.
3) արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի (սույն ենթակետում այսուհետ` ծախսեր) ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության գծով նախատեսված հատկացումներից Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով համապատասխան ԲԳԿ-ներին առանձնացված գումարների չափով (որոշումներում գումարների չափը նշված չլինելու դեպքում` ԲԳԿ-ի կողմից վճարման փաստաթղթերով ներկայացված գումարների չափով), յուրաքանչյուր հատկացման բնույթին համահունչ պակասեցնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների կամ արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների գումարը և ավելացնել յուրաքանչյուր ԲԳԿ-ի գծով ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան ցուցանիշները.
4) սույն որոշման ընդունումից հետո ԲԳԿ-ներ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:
7. Գաղտնի:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 10 Երևան |