«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 358-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 18.1-րդ, 22-րդ, 23-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 9-րդ կետը լրացնել «թ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«թ) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված փոստային հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ բանկային գործունեության լիցենզիան:»:
2) Կանոնակարգ 1-ի 14-րդ կետի «բ» ենթակետը «Կենտրոնական բանկի վերահսկողների» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների և պատասխանատու այլ աշխատակիցների» բառերով:
3) Կանոնակարգ 1-ի 41.2 կետում «Կենտրոնական բանկի որոշումն» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի նախագահի որոշումն» բառերով:
4) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. «բ» ենթակետում «մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը փոխարինել «մասնակցության ձեռքբերմանը» բառերով, և «(միայն գործող բանկերի համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով,
բ. «թ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«թ) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:»,
գ. «ժէ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժէ) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի/հոլդինգի/միության վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի/հոլդինգի/միության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի/հոլդինգի/միության համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում):»:
5) Կանոնակարգ 1-ի 44-րդ կետի «բ» ենթակետում «մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը փոխարինել «մասնակցության ձեռքբերմանը» բառերով և «(միայն գործող բանկերի համար)» բառերը փոխարինել «(առկայության դեպքում)» բառերով:
6) Կանոնակարգ 1-ի 45-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. «գ» ենթակետում «անձի կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը փոխարինել «տվյալ պետության կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը» բառերով և «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը,
բ. «ե» ենթակետը «պետության» բառից հետո լրացնել «իրավասու մարմնի կողմից լրացված» բառերով:
7) Կանոնակարգ 1-ի 46.1-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«բ) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում):»,
բ. «գ» ենթակետը «համաձայն ենթահավելված 20-ի» բառերից հետո լրացնել «և նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին` համաձայն ենթահավելված 20-1-ի,» բառերով:
8) Կանոնակարգ 1-ի 49-րդ կետի առաջին նախադասության մեջ «Կենտրոնական բանկի որոշումն» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն» բառերով:
9) Կանոնակարգ 1-ի 49.1 կետի «բ» ենթակետում «այլ մասնակցություն ձեռք բերող անձին» բառերը փոխարինել «այլ մասնակցություն ձեռք բերելուն» բառերով և «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
10) Կանոնակարգ 1-ի 49.3 կետի «բ» ենթակետում «այլ մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը փոխարինել «այլ մասնակցություն ձեռք բերելուն» բառերով և «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
11) Կանոնակարգ 1-ի 49.5 կետի «գ» ենթակետում «այլ մասնակցություն ձեռք բերող անձանց» բառերը փոխարինել «այլ մասնակցություն ձեռք բերելուն» բառերով և «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
12) Կանոնակարգ 1-ի 49.9-րդ կետի ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի:» բառերով:
15) Կանոնակարգ 1-ի 10-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Գ լ ու խ 10
Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման եվ մասնագիտական համապատասխանության ստուգումը
50. Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուներն անցնում են որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում: Սույն կանոնակարգի իմաստով թեկնածու են համարվում այն անձինք, որոնք դիմում են որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում անցնելու համար:
51. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է բանավոր հարցազրույցի (այսուհետ` հարցազրույց) և (կամ) գրավոր քննության (այսուհետ` քննություն) միջոցով:»:
16) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր գլուխներ 10.1-ով, 10.2-ով, 10.3-ով և 10.4-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Գ լ ու խ 10.1
Բանկի խորհրդի նախագահի եվ խորհրդի անդամների որակավորման եվ մասնագիտական համապատասխանության ստուգումը
52. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման համար բանկի խորհրդի նախագահը և խորհրդի անդամներն անցնում են հարցազրույց Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:
53. Հարցազրույցին մասնակցելու համար բանկի խորհրդի նախագահը և խորհրդի անդամները բանկի միջնորդությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն կանոնակարգի 71-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
1) Հարցազրույցն անցկացվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում` հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ տեղեկացնելով թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:
2) Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի 11.1-րդ գլխով սահմանված` բանկի տնօրենների խորհրդի նախագահի և խորհրդի անդամներին վերաբերող թեմաների շրջանակներում:
3) Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում՝ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բանկի խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ: Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բանկի խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը համարվում են որակավորում ստացած:
Գ լ ու խ 10.2
Բանկի սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերի ղեկավարների որակավորման եվ մասնագիտական համապատասխանության ստուգումը եվ որակավորման վկայականների տրամադրումը
54. Բանկի այն մասնաճյուղերի համար, որոնք, համաձայն իրենց կանոնադրության, իրականացնելու են միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի «ե» և «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնությունները, մասնաճյուղի ղեկավարների (կառավարչի և գլխավոր հաշվապահի) թեկնածուները որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման նպատակով անցնում են հարցազրույց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նիստում:
55. Հարցազրույցին մասնակցելու համար 54-րդ կետում նշված թեկնածուները բանկի միջնորդությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն կանոնակարգի 71-րդ կետով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
1) Հարցազրույցն անցկացվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում` հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ տեղեկացնելով թեկնածուին հարցազրույցի անցկացման օրվա մասին:
2) Հարցազրույցի ժամանակ ստուգվում են թեկնածուի գիտելիքները սույն կանոնակարգի 11.1-րդ գլխով սահմանված` բանկի մասնաճյուղի կառավարչին կամ բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահին վերաբերող թեմաների շրջանակներում:
3) Հարցազրույցի արդյունքներով հանձնաժողովը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Դրական եզրակացության դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական` համաձայն ենթահավելված 16-ի, որում նշվում է «սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղի» արտահայտությունը:
Գ լ ու խ 10.3
Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի, բանկի եվ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին Աուդիտի անդամի, բանկի մասնաճյուղի կառավարչի եվ գլխավոր հաշվապահի որակավորման եվ մասնագիտական համապատասխանության ստուգումը եվ որակավորման վկայականների տրամադրումը
56. Սույն կետում նշված պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար դիմող թեկնածուները որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման նպատակով հանձնում են քննություն.
1) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,
2) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,
3) բանկի ներքին աուդիտի ղեկավար, բանկի ներքին աուդիտի անդամ,
4) բանկի մասնաճյուղի կառավարիչ (բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղի կառավարչի),
5) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (բացառությամբ սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղի կառավարչի):
57. Յուրաքանչյուր թեկնածու կարող է դիմել Կենտրոնական բանկ` մեկից ավելի ղեկավար պաշտոնների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորման վկայականներ ստանալու համար:
58. Քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի տեստավորման ծառայության (այսուհետ` տեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:
59. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության տեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:
60. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` տեստային եղանակով:
1) Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է սույն կանոնակարգի 11.1 գլխով սահմանված թեմաների ցանկի հիման վրա:
2) Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումներն ու փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա են հրապարակման: Տեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:
3) Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի քանակը տարբերակվում են ըստ քննություն հանձնող թեկնածուների հետևյալ խմբերի (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից).
ա. բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ, գործադիր տնօրենի տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),
բ. բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ (100 հարց),
գ. բանկի ներքին աուդիտի ղեկավար, բանկի ներքին աուդիտի անդամ (100 հարց),
դ. բանկի մասնաճյուղի կառավարիչ (80 հարց),
ե. բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (80 հարց):
4) Տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:
5) Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում, Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել` Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:
6) Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է չորս պատասխան, որոնցից մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր:
7) Տեստերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.
ա. թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,
բ. թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է որակավորման վկայական:
8) Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:
61. Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:
1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:
2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.
ա. անուն, ազգանուն,
բ. որակավորման տեսակ,
գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),
դ. հեռախոսահամար:
3) Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:
4) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում տեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է նրան քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:
62. Թեկնածուները քննությանը մասնակցում են քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,
2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
63. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:
1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:
2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:
3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:
4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:
5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած տեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:
64. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է հանձնաժողովը:
65. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 28-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:
66. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին թղթային ձևով (համաձայն սույն Կանոնակարգի ենթահավելված 16-ի)` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
67. Թեկնածուների որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 տարի ժամկետով: Բանկի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը:
68. Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:
Գ լ ու խ 10.4
Որակավորման վկայականով տրվող լիազորությունների շրջանակը
69. Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահն ի պաշտոնե կարող է լինել տվյալ բանկի տնօրինության (վարչության) անդամ՝ առանց տնօրինության (վարչության) անդամի որակավորման վկայական ստանալու:
1) Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի վկայական ստացած անձը կարող է աշխատել նաև բանկի մասնաճյուղի կառավարիչ:
2) Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի վկայական ստացած անձը կարող է աշխատել նաև բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
3) Բանկի ներքին աուդիտի ղեկավարը, ներքին աուդիտի անդամը չի կարող լինել բանկի այլ աշխատակից:
70. Բանկի մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն՝ ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների ակնթարթային արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և բանկի հաշվեկշռում:
Եթե սույն կետի համաձայն բանկի մասնաճյուղը չունի գլխավոր հաշվապահ և մասնաճյուղն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի «ե» և «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնություններից բացի այլ գործառնություններ, ապա այդ մասնաճյուղը պետք է ունենա կառավարիչ, և այդ կառավարիչը չի կարող միաժամանակ հանդիսանալ նաև այլ մասնաճյուղերի կառավարիչ:»:
17) Կանոնակարգ 1-ի 71.1-րդ կետը «փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ բանկի խորհրդի նախագահի և անդամների)» բառերով:
18) Կանոնակարգ 1-ի 72-րդ կետում կատարել հետևյալ լրացումները.
ա. «խորհրդի նախագահի և անդամների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղերի ղեկավարների» բառերը,
բ. «հանձնաժողովի նիստում» բառերից հետո լրացնել «` համապատասխան փաստաթղթերը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
19) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր 72.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«72.1 Բանկի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 53-րդ կետի 3-րդ ենթակետում նշված Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը:»:
20) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր 72.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«72.2 Սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված մասնաճյուղերի ղեկավարների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 55-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանձանժողովի եզրակացությունը:»:
21) Կանոնակարգ 1-ը լրացնել 73.4 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«73.4 Ղեկավարը գրանցվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Ընդ որում, մեկամսյա ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 80-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:»:
22) Կանոնակարգ 1-ի 76-րդ կետի «ա» ենթակետը «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
23) Կանոնակարգ 1-ի 82.2 կետի աղյուսակի
ա. 3-րդ կետում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենք» բառերով,
բ. 8-րդ կետի 8-րդ ենթակետում «Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները» բառերը փոխարինել «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» բառերով,
գ. 8-րդ կետի 22-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետի 6-րդ ենթակետում «ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները» բառերով,
ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում «տարվա» բառը փոխարինել «տարիների» բառերով,
զ. 12-րդ կետից հետո լրացնել 13, 14 և 15 կետերը՝ հետևյալ բովանդակությամբ.
13. «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենք` ըստ հետևյալ հոդվածների |
||||||
1) Հրապարակման ենթակա տեղեկատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
2) Տեղեկատվական ամփոփագրերը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
3) Տեղեկատվական ամփոփագրերի տրամադրումն ու հրապարակումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
4) Հաշվի քաղվածքները |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
5) Տոկոսների հաշվարկը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
6) Բանկի և ավանդատուի հաղորդակցումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
7) Ավանդատուների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
8) Բանկի պատասխանատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
9) Բանկի պատասխանատվությունը ավանդատուի առջև |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
14. «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք` ըստ հետևյալ գլուխների |
||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
2) Կրեդիտավորման պայմանագրերը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
3) Սպառողի իրավունքները |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
4) Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
5) Գովազդը և հաղորդակցումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
6) Սպառողների իրավունքների պաշտպանությունը, վերահսկողությունը և օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
15. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք` ըստ հետևյալ գլուխների |
||||||
1) Հիմնական դրույթներ |
+ |
- |
+ |
+ |
- |
+ |
2) Պահանջները և դրանց քննության կարգը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
3) Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
24) Կանոնակարգ 1-ի 85-րդ կետի «ա» ենթակետը «վավերացված բանկի կնիքով» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:
25) Կանոնակարգ 1-ի 86.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«86.1 Բանկը Կենտրոնական բանկ ի գիտություն է ներկայացնում բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության նոր ընդունված ներքին իրավական ակտերը, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը (բանկի գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը, ծրագրերը և նմանատիպ այլ փաստաթղթերը)` իրավասու մարմնի կողմից այդ ներքին իրավական ակտերը կամ փոփոխությունները հաստատելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»։
26) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 14-ն ուժը կորցրած ճանաչել:
27) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 15-ն ուժը կորցրած ճանաչել:
28) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
29) Կանոնակարգ 1-ը լրացնել Ենթահավելված 28-ով` համաձայն Հավելված 2-ի:
30) Կանոնակարգ 1-ի Ենթահավելված 4-ում`
ա. միջնորդագիրը առաջին տողից առաջ լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.
Ամրակցեք այստեղ Ձեր լուսանկարը: |
բ. 2.6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի համարը և սերիան)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. դեկտեմբերի 10 ք. Երևան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 358-Ն որոշմամբ
Հավելված 1-ի Ենթահավելված 16 |
ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N
Սույն վկայականը տրվում է
բանկի ________________________________________ պաշտոնի կամ պաշտոնների անվանումը
պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:
Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» __________________ 20 թ.:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ______________
«___» _____________20 թ.:
|
Հավելված 2
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 358-Ն որոշմամբ
Հավելված 1-ի Ենթահավելված 28 |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
Բողոքարկողի անուն, ազգանուն
Բողոքարկողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներ
Քննության անցկացման օր, ամիս, տարեթիվ
Որակավորման տեսակը
Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)
Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը
Դիմող՝ «___» _______________20 թ.: