«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 օգոստոսի 2008 թ. | թիվ 253-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.12.09 թիվ 344-Ն)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել կարգավորվող շուկայի օպերատորին տվյալ կարգավորվող շուկայում իրականացնել.
1) վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման գործառույթը,
2) Հայաստանի Հանրապետության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, ինչպես նաև՝ վարկային ռեսուրսների առևտրի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:
(1-ին կետը խմբ. 01.12.09 թիվ 344-Ն)
1.1. Սույն որոշման իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը՝ կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով: Վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպումը վարկային ռեսուրսների առևտրի համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների ապահովումն է:
(1.1-ին կետը լրաց. 01.12.09 թիվ 344-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|