Գլխավոր տեղեկություն
Номер
N 1258-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.11.2009-30.08.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2009
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2009
Дата вступления в силу
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

 

Ե. Զախարյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (հանձնաժողովի նախագահ)

Բ. Հարությունյան

-

ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (համաձայնությամբ)

Պ. Մուրադյան

-

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի թեմատիկ խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Վ. Սարգսյան

-

ԵՊՀ-ի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Ռ. Մելքոնյան

-

ԵՊՀ-ի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ջ. Եսայան

-

ԵՊՀ-ի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

Գ. Բադալյան

-

ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

Լ. Միրզոյան

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Յու. Վարյան

-

«Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի 
 աշխարհագրական անվանումների բաժնի պետ

Ա. Ավդալյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Գ. Գագյան