ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1269-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը` իրենց բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ NN 2 և 3 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Միջուկային տեղակայանքը` Հայկական ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին» N 1637-Ն որոշման`
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն» բառերով,
բ. հավելվածի 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` իրենց բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,
գ. հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների», իսկ «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. նոյեմբերի 12 Երևան
փոխվարչապետԱ. Գևորգյան