Գլխավոր տեղեկություն
Номер
N 650-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2009-01.12.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.2009
Дата вступления в силу
01.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2009 թվականի N 650-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) պատասխանատու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի հետևողական իրագործումը` հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների նախարարների կոմիտեի հանձնարարականը (CM/Rec (2008) Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գերակա ուղղությունների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, Կայուն զարգացման ծրագրի, ինչպես նաև կոնվենցիայի իրագործմանն առնչվող այլ ծրագրերի հիման վրա` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ կոնվենցիայի դրույթներից բխող ծրագրերի ձևավորման վերաբերյալ.

3) զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը պարբերաբար տեղեկացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:

4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել հասարակական կազմակերպությունների նախագահներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել սույն որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կոնվենցիայի դրույթներից բխող միջոցառումների, հաշվետվությունների և այլ ծրագրերի կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը և աջակցել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 31-ի N 650-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Վարդանյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

   

Վ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ

   

Ֆ. Եգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության բաժնի պետ

   

Լ. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի երրորդ քարտուղար

   

Կ. Գասպարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի պետ

   

Ա. Պապոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ

   

Հ. Վարդանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Եղիգարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գնումների և նախագծերի ապահովման բաժնի բնապահպանության գլխավոր մասնագետ

   

Մ. Քամալյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության տնտեսության ոլորտի ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

   

Ա. Իսկոյան

- «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Հ. Բաղդասարյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

   

Ա. Խոյեցյան

- Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

   

Ա. Ավետիսյան

- Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

   

Է. Երիցյան

- Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ, ԵԽ-ի կոնգրեսի փոխնախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Կանայան

- Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ)

   

Ն. Պետրոսյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության տեսության, հուշարձանների վերակառուցման և պատմության ամբիոնի ասիստենտ, ճարտարապետական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

   

Ա. Հախումյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2016, N 276-Ա 13.04.2016, N 650-Ա
26.07.2012, N 681-Ա 27.07.2012, N 650-Ա
30.11.2010, N 1044-Ա 01.12.2010, N 650-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան