ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2009 թվականի N 803-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 21-րդ կետով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկման աշխատանքների կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2009 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված սեպտեմբերի 24-ի N 803-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծում և գերակա խնդիրներում (այսուհետ` ծրագիր) արտահայտված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման և դրանց նկատմամբ առաջադրվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում դրանց քննարկման, կատարման ընթացքի վերահսկողության իրականացման և հաշվետվությունների ներկայացման կարգը:
2. Ծրագրում ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Հայաuտանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության մարզպետները: Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց առաջարկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջոցով:
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ծրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագիր և գերակա խնդիրներ.
2) աշխատակազմ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
3) պետական կառավարման մարմիններ` Հայաuտանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները և Հայաստանի Հանրապետության մարզպետները.
4) համակարգող վարչություն` պետական կառավարման մարմիններում ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների համակարգման իրավասություններով օժտված կառուցվածքային ստորաբաժանում.
5) համակատարող` միջոցառումների կատարմանը մասնակցող շահագրգիռ պետական կառավարման մարմիններ։
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Պետական կառավարման մարմինները տվյալ տարվա ծրագրի նախագծում սույն կարգի 2-րդ կետին համապատասխանող միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ առաջարկություններն աշխատակազմ են ներկայացնում մինչև հոկտեմբերի 15-ը` NN 1 և 2 ձևերին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչյուր տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման համար պետական կառավարման մարմիններն աշխատակազմ ներկայացվող առաջարկությունները կազմելիս պետք է առաջնորդվեն և ելնեն Հայաստանի Հանրապետության սոցիալ տնտեսական-զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, ինչպես նաև`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից.
3) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված և (կամ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրերից, համաձայնագրերից բխող միջոցառումներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների միջնաժամկետ ծրագրերից.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված և (կամ) հավանության արժանացած ծրագրերից բխող միջոցառումների ցանկերից` հաշվի առնելով նաև դրանց կատարման ժամանակացույցը.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերից` հաշվի առնելով նաև դրանց կատարման ժամանակացույցը.
7) նախորդ տարվա ծրագրից տվյալ տարվա ծրագիր տեղափոխված, քննարկումը հետաձգված և (կամ) ժամկետը երկարաձգված միջոցառումներ.
8) չկարգավորված և լուծում պահանջող այլ միջոցառումներ:
6. Միջոցառումներ առաջարկելիս պետք է նկատի ունենալ, որ դրանք հանդիսանալու են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քննարկման ենթակա և (կամ) ընդունվելիք իրավական ակտերի նախագծեր (օրենքների նախագծեր, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախագծեր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր, ինչպես նաև այնպիսի միջոցառումներ, որոնց արդյունքները պետք է քննարկվեն և հաստատվեն կամ հավանության արժանանան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից):
7. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումների նախագծերի տեսքով ներկայացվող միջոցառումների, ինչպես նաև գերակա խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ միջոցառման իրականացման հիմնավորումները` N 3 ձևում նշված պահանջներին համապատասխան:
8. Պետական կառավարման մարմիններում ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների համակարգման իրավասությունները համապատասխան պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարի հրամանով դրվում է որևէ կառուցվածքային ստորաբաժանման վրա:
9. Համակարգող վարչությունը համապատասխան ոլորտի վարչությունների և բաժինների կողմից ներկայացված առաջարկություններն ամփոփում է, համակատարողների հետ համաձայնեցման անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի միջոցով ուղարկում է կարծիքի, ստացված առաջարկություններին և դիտողություններին համապատասխան լրամշակում և NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան ներկայացնում աշխատակազմ` կցելով նաև համակատարող պետական կառավարման մարմինների համաձայնեցման մասին գրությունները (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքները պարտադիր են):
10. Համակատարող պետական կառավարման մարմինները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրենց կարծիքները ներկայացնում են 5-օրյա ժամկետում:
11. Պետական կառավարման մարմինների կողմից աշխատակազմ ներկայացվող բոլոր առաջարկությունները և դիտողությունները` ամփոփ տեղեկանքի տեսքով և փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տեսքով` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, բացառությամբ այն պետական կառավարման մարմինների, որոնք դեռ չեն կիրառում նշված համակարգը: Այդ մարմիններն իրենց առաջարկությունները և դիտողություններն աշխատակազմ են ներկայացնում էլեկտրոնային և թղթային կրիչներով:
III. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ
12. Աշխատակազմում ծրագրի մշակման և կազմման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով նշանակվում է համակարգող վարչություն:
13. Պետական կառավարման մարմինների կողմից աշխատակազմ ներկայացված առաջարկություններն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով մակագրվում են աշխատակազմի համապատասխան ոլորտի խնդիրներն ուսումնասիրող կառուցվածքային ստորաբաժանմանը:
14. Ստորաբաժանումները 10-օրյա ժամկետում պետական կառավարման մարմինների հետ համատեղ քննարկում են ներկայացված բոլոր առաջարկությունները, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում աշխատակազմի իրավաբանական վարչության հետ և համաձայնեցված տարբերակներն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով փոխանցում համակարգող վարչություն:
15. Համակարգող վարչությունը 15-օրյա ժամկետում բոլոր ստորաբաժանումների կողմից ստացված` համակատարողների և աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից համաձայնեցված առաջարկություններն ամփոփում և դրանց հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ (այսուհետ` նախագիծ) ու ներկայացնում ստորաբաժանումների համաձայնեցմանը:
16. Ստորաբաժանումները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները 5-օրյա ժամկետում ուղարկում են համակարգող վարչություն: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա համակարգող վարչությունը 5-օրյա ժամկետում լրամշակում է նախագիծը և ներկայացնում աշխատակազմի իրավաբանական վարչության համաձայնեցմանը: Իրավաբանական վարչությունը 5-օրյա ժամկետում ներկայացնում է իր եզրակացությունը և համաձայնություններով վերջնական տարբերակն աշխատակազմի ղեկավարի միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և քննարկվում է մշտապես գործող նախարարական կոմիտեներում:
17. Մշտապես գործող նախարարական կոմիտեների նիստերի քննարկումների արդյունքում անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարներին տրվում է 5-օրյա ժամկետ` նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողություններն աշխատակազմ ներկայացնելու համար:
18. Համապատասխան ստորաբաժանումները երկօրյա ժամկետում ստացված առաջարկությունները, առաջնորդվելով սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ընթացակարգերով, փոխանցում են համակարգող վարչություն:
19. Համակարգող վարչությունը 5-օրյա ժամկետում քննարկում է ստացված առաջարկությունները և դիտողությունները, լրամշակում է նախագիծը և համաձայնեցնելով իրավաբանական վարչության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի քննարկմանը:
IV. ԾՐԱԳՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
20. Պետական կառավարման մարմինների աշխատակազմերում ծրագրով ստանձնած միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հսկողությունն իրականացնում է մարմնի աշխատակազմի ղեկավարը:
21. Աշխատակազմում ծրագրի կատարման նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ծրագրով նախատեսված միջոցառումները և գերակա խնդիրները, ըստ համապատասխան ոլորտների, բաժանվում են կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
22. Հաստատված ծրագրի միջոցառումների կատարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում մարմնի ղեկավարը տվյալ միջոցառման համար սահմանված ժամկետից առնվազն 20 օր առաջ աշխատակազմ է ներկայացնում բացատրագիր` նշելով միջոցառման ժամկետում չկատարման կամ կատարման անհնարինության պատճառները և ներկայացնելով բավարար հիմնավորումներ ու փաստարկներ:
23. Բացատրագրում ներկայացված հիմնավորումները բավարար կամ ոչ բավարար համարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից միջոցառման հետագա ընթացքը կարգավորելու նպատակով տրվում է համապատասխան հանձնարարական:
24. Պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 10-oրյա ժամկետում աշխատակազմ են ներկայացնում տեղեկանք տվյալ եռամuյակում ծրագրի միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման արդյունքների մաuին տեղեկանք` N 4 ձևին համապատասխան:
25. Ստորաբաժանումներն ստացված տեղեկանքները եռօրյա ժամկետում, առաջնորդվելով սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված ընթացակարգերով, փոխանցում են աշխատակազմում ծրագրի մոնիթորինգ իրականացնող համապատասխան ստորաբաժանում:
26. Մոնիթորինգ իրականացնող ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում քննարկում է ստացված տեղեկանքները, ամփոփում կից N 4 ձևին համապատասխան և միասնական տեսքով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկելու համար:
27. Աշխատակազմի ղեկավարը յուրաքանչյուր եռամuյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում տվյալ եռամuյակում ծրագրով հաստատված միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների կատարման ընթացքի, իuկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամuյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման մաuին տեղեկանքներ` N 4 ձևին համապատասխան:
28. Պետական կառավարման մարմինների կողմից ծրագրով սահմանված միջոցառումների կատարման ժամկետները խախտելու դեպքում պետական կառավարման մարմինների աշխատակազմի ղեկավարները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
_____________________________
(ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը)
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 20...... ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ____________________
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Օրինակ` | ||||||
1. «------------------» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
հունվարի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.2.1-ին բաժնի 1-ին կետ | |
2. «------------------» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավա-րության արձանագրային որոշման նախագիծ |
||||||
3. «------------------» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ |
||||||
ՀՀ պետական կառավարման
մարմնի ղեկավար |
_____________ |
_____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
*Ծանոթագրություն
- «Ակնկալվող արդյունքը» սյունակի համապատասխան տողում պետք է հակիրճ նշել իրավական ակտի կամ ՀՀ կառավարության արձանագրային որոշման ընդունումից ակնկալվող արդյունքը: Արդյունքը պետք է լինի չափելի, հստակ և բացահայտ նկարագրի տվյալ միջոցառումից ակնկալվող փոփոխությունները
- «Կատարողը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել իրավական ակտի մշակման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը
- «Համակատարող» սյունակի համապատասխան տողում պետք է նշել այն մարմիններին, ովքեր ելնելով իրենց գործառույթներից առնչություն ունեն իրավական ակտի մշակման և (կամ) կիրառման առումով
- «Ժամկետը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել ՀՀ կառավարության աշխատակազմ իրավական ակտի նախագծի ներկայացման ժամկետը՝ ամիսը (տառերով) և ամսվա տասնօրյակը (օրինակ՝ 1-ին, 2-րդ կամ 3-րդ տասնօրյակ): Չեն ընդունվում հետևյալ տարբերակները` «ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց 1 ամիս հետո» և նմանատիպ այլ ձևակերպումներ
- «Ֆինանսական ապահովումը» սյունակի համապատասխան տողում պետք է նշել ֆինանսավորման աղբյուրը (օրինակ՝ ՀՀ պետական բյուջե): Ֆինանսավորման ապահովումը տվյալ դեպքում հասկացվում է որպես իրավական ակտի կիրարկման համար պահանջվող գումարի աղբյուրը և պետք է համապատասխանի ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրին
- «Հղում» սյունակի համապատասխան տողում պետք է նշել իրավական ակտի անվանումը, համարը, ընդունման ամիսը և ամսաթիվը, համապատասխան կետը, ենթակետը և պարբերությունը և (կամ) հերթական համարը
Ձև N 2
Ց Ա Ն Կ
20....... ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ
Պատասխանատու մարմինը |
Գերակա խնդիրները |
Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերը |
1 |
2 |
3 |
1. |
- - - | |
2. |
- - - | |
3. |
- - - |
*Ծանոթագրություն
- «Պատասխանատու մարմինը» սյունակի տողում պետք է նշել նախարարության կամ կառավարությանն առընթեր մարմնի անվանումը
- «Գերակա խնդիրները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդիրները
- «Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել գերակա խնդրի լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի հակիրճ նկարագրությունը
ՀՀ պետական կառավարման
մարմնի ղեկավար |
_____________ |
_____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
2. Կարգավորման առարկան
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
20......ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ —- ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||
Պատասխանատու մարմինը |
Ծրագրի կետը |
Միջոցառումների անվանումները |
Միջոցառումների կատարման արդյունքները |
1 |
2 |
3 |
4 |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||
Պատասխանատու մարմինը |
Ծրագրի կետը |
Գերակա խնդիրները |
Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
- - - | ||
2. |
- - - |
*Ծանոթագրություն
- «Պատասխանատու մարմինը» սյունակի տողում պետք է նշել պետական կառավարման մարմնի անվանումը
- «Գերակա խնդիրները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի գերակա խնդիրները
- «Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի գերակա խնդրի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների նկարագրությունը
- «Միջոցառումների անվանումը» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել ծրագրի միջոցառումները
- «Միջոցառումների կատարման արդյունքները» սյունակի համապատասխան տողերում անհրաժեշտ է նշել միջոցառման կատարման վերաբերյալ տեղեկատվություն` ընդունման համարը, ամիսը և ամսաթիվը կամ ՀՀ կառավարության նիստի արձանագրության ամիսը և ամսաթիվը, համարը և կետը
ՀՀ պետական կառավարման
մարմնի ղեկավար |
_____________ |
_____________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |