Գլխավոր տեղեկություն
Номер
N 968-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2009-31.05.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2009
Дата вступления в силу
28.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 968-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ և 24-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով`

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին և առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում շինարարության իրականացման և հողահատկացման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհների շինարարության նախագծային աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական կարիքների համար օտարվող հողատարածքների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 27

Երևան