ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2009 թվականի N 577-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի հուլիսի 14-17-ը Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Ա. Ջավադյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների, իսկ Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանի, Ա. Մովսիսյանի, Ի. Զաքարյանի, Ա. Շահնազարյանի, Վ. Տերտերյանի և Ա. Անդրեասյանի` գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բոնն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 10 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հուլիսի 10-ի N 577-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-17-Ը ԲՈՆՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար (hանձնաժողովի համանախագահ) |
Ա. Մովսիսյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Ի. Զաքարյան | - ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ջավադյան | - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Կ. Ղազինյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Անդրեասյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Շահնազարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |