Գլխավոր տեղեկություն
Номер
N 1082-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2008
Дата вступления в силу
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1082-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման 5-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման 3-րդ» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն» բառերով.

3) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ և 6-րդ կետերում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» բառերով, իսկ նույն կանոնադրության 23-րդ կետում «21» թիվը փոխարինել «14» թվով.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2008 թ.
դեկտեմբերի 25-ի N 1082-Ա որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2005 թ.
հուլիսի 7-ի N 505-Ա որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Գրիգորյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
U. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
U. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
U. Ղոնաղչյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և նյութական արտադրության ոլորտի ճյուղերում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ
Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Է. Սողոմոնյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մաթևոսյան

- «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»: