ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2009 թվականի N 655-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ և 3-րդ կետերում «2009 թ. հունիսի 20» բառերը փոխարինել «2009 թ. սեպտեմբերի 20» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ «Իրականացվող միջոցառումը» սյունակը լրացնել «ինչպես նաև սույն ժամանակացույցի վերաքննարկումը և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը» բառերով.
3) 5-րդ կետում «2010 թ. հունվարի 7» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 1» բառերով.
4) 6-րդ կետի`
ա.1-ին և 2-րդ ենթակետերում «2009 թ. հունիսի 20» բառերը փոխարինել «2009 թ. հոկտեմբերի 20» բառերով,
բ. 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «2009 թ. հուլիսի 17» բառերը փոխարինել «2009 թ. դեկտեմբերի 1» բառերով.
5) 7-րդ կետում «2009 թ. հուլիսի 17» բառերը փոխարինել «2009 թ. դեկտեմբերի 1» բառերով.
6) 8-րդ կետի 1-ի, 2-րդ և 3-րդ ենթակետերում «2009 թ. դեկտեմբերի 30» բառերը փոխարինել «2010 թ. հունվարի 30» բառերով.
7) 9-րդ կետի`
ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «2009 թ. սեպտեմբերի 24» բառերը փոխարինել «2010 թ. փետրվարի 15» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «2009 թ. դեկտեմբերի 18» բառերը փոխարինել «2010 թ. մայիսի 1» բառերով,
գ. 4-րդ ենթակետում «2009 թ. դեկտեմբերի 30» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 30» բառերով.
8) 10-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «2009 թ. հուլիսի 17» բառերը փոխարինել «2009 թ. դեկտեմբերի 1» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «2009 թ. հոկտեմբերի 2» բառերը փոխարինել «2010 թ. հունվարի 15» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «2009 թ. նոյեմբերի 27» բառերը փոխարինել «2010 թ. փետրվարի 28» բառերով,
դ. 4-րդ ենթակետում «2009 թ. դեկտեմբերի 30» բառերը փոխարինել «2010 թ. փետրվարի 28» բառերով,
ե. 5-րդ ենթակետում «2009 թ. դեկտեմբերի 30» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 30» բառերով.
9) 11-րդ կետում «2009 թ. օգոստոսի 14» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 30» բառերով.
10) 12-րդ կետում «2010 թ. հունվարի 7» բառերը փոխարինել «2010 թ. ապրիլի 15» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 4 Երևան |
|