«Գրանցված
է»ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009275
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հուլիսի 2009 թ. |
N 391-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԱՅՓԻ» (IP) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ԱՅՓԻ» ՏԱՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԵՎ ԱՅԴ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՁԻ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ա) և ի) ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 23-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման նպատակով «ԹԻՍԻՓԻ/ԱՅՓԻ» (TCP/IP) արձանագրությամբ տվյալների հոսքի տրամադրումը հատուցման դիմաց՝ Հայաստանի Հանրապետության տարածքի սահմանը հատող կապուղու կազմակերպման և արտասահմանյան «ԱՅՓԻ» հանգույցին այդ կապուղու միացման միջոցով, դասակարգել որպես միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ծառայություն։
2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների շուկան, որն ընդգրկում է միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունը, և որի աշխարհագրական սահմանը Հայաստանի Հանրապետության տարածքն է, սահմանել որպես միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկա։
3. Միջազգային «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների շուկայում անձի գերիշխող դիրք զբաղեցնելու չափորոշիչ սահմանել այդ շուկայում «ԱՅՓԻ» տարանցման ծառայությունների իրացվող ընդհանուր ծավալի առնվազն մեկ երրորդը՝ արտահայտված Մբիթ/վ, ներառյալ՝ տվյալ անձի այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող ծավալը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ` |
Ռ. Նազարյան |