Գլխավոր տեղեկություն
Номер
N 268-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2009
Дата вступления в силу
01.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2009 թվականի N 268-Ա

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՇԵՅԽԱ ԼՈՒԲՆԱ ԲԻՆԹ ԽԱԼԵԴ ԱԼ-ԿԱՍԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա բինթ Խալեդ ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակության` 2009 թվականի մարտի 4-6-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, կեցության, սննդի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, պաշտոնական ճաշկերույթների, ծաղկեփնջի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 31

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան