ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2000 թվականի N 857
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 213 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թ. ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 213 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
որոշման հավելվածում`
ա) հանել առաջին և ութերորդ տողերը,
բ) հինգերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ»,
գ) յոթերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ»,
դ) տասներորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդականներ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |