ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2009 թվականի N 300-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի փետրվարի 3-ի N Ն-122-4 որոշումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 813-Ա որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Եվրասիական զարգացման բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 100,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտաքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռքբերում» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 31 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|