Գլխավոր տեղեկություն
Номер
N 1854-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2009-15.05.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.130
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2005
Дата вступления в силу
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1854-Ն

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը խմբ. 05.04.07 N 363-Ն)

 1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն)

11. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի:

(11 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

2. Սահմանել, որ՝

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

բ) վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է 1400 դրամ, իսկ 2008 թվականից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ), իսկ 0,75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատվող և վարչական շրջանների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր և հագուստ) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին (վարչական շրջաններին)` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:

(2-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազուրկների թիվը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի oգտագործման չափը` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ա =

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր չափը

բ =

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

աշխատանք փնտրող անձանց ընդհանուր թիվը

գ =

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ընդհանուր թիվը

դ =

նախորդ տարվա ընթացքում օգտագործված գումարի չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

նախորդ տարվա համար տվյալ մարզին (Երևան քաղաքին) հատկացված գումարի չափը

ե =

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

_________________________________________________

գործազուրկների ընդհանուր թիվը

 

ա-ի կշիռը` 0.1

բ-ի կշիռը` 0.3

գ-ի կշիռը` 0.2

դ-ի կշիռը` 0.1

ե-ի կշիռը` 0.3

Մթ = 0.1 x ա+ 0.3 x բ + 0.2 x գ + 0.1 x դ + 0.3 x ե,

որտեղ`

 

թ-ն Երևան քաղաքի և մարզերի թիվն է:

Մթ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

Գբ = 

Մթ

,

թ

 

որտեղ`

 

 Մթ

թ=1,

 

Գբ-ն յուրաքանչյուր մարզի (Երևան քաղաքի) բաշխման գործակիցն է` արտահայտված տոկոսով:

Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն մարզերի (Երևան քաղաքի) միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ մարզերի (Երևան քաղաքի) կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Մարզին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս մարզերի (Երևան քաղաքի) միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:

(3-րդ կետը խմբ., փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, 09.04.09 N 619-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(Վերնագիրը խմբ. 05.04.07 N 363-Ն)
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վարձատրվող հասարակական աշխատանքները գործազուրկների և սույն կարգով նախատեսված աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագիր է (այսուհետ` ծրագիր), որն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն:

(1-ին կետը փոփ. 09.04.09 N 619-Ն)

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`

ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների նորոգման, կառուցման, կանաչապատման, ծառատնկման և անտառի վերականգնման օժանդակ աշխատանքները.

բ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

գ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և նմանատիպ այլ կազմակերպություններ) նորոգման օժանդակ աշխատանքները.

դ) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.

ե) ջրավազանների և ոռոգման համակարգերի, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքները.

զ) պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների վերանորոգման օժանդակ աշխատանքները: 

(2-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային կամ տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:

(3-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)

31. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է:

(31 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

4. Ծրագրում ընդգրկված գործազրկության նպաստ ստացող անձանց գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ծրագրին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

5. Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:

6. Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:

7. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

71. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համապատասխանաբար մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որում նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և տևողությունը: Ծրագրերի հայտ-առաջարկով նախատեսված գումարը չպետք է գերազանցի հաջորդ տարվա համայնքի պլանավորած բյուջեի 20 տոկոսը:

Այն համայնքները, որոնք չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկը` մինչև 50 տոկոս, և ունեն մինչև 5.0 մլն դրամ աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ:

Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

(71 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)

II. ԾՐԱԳՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից նախորդ տարվա ընթացքում մարզպետարան, Երևանի քաղաքապետարան ներկայացված ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որում նշվում են կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, ծրագրով ակնկալվող ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:

Մարզպետը և Երևանի քաղաքապետը տվյալ տարվա համար մարզին և Երևանի քաղաքապետարանին հատկացված ֆինանսական միջոցները ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը բաշխում են համապատասխանաբար համայնքների և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև` այլ հավասար պայմաններում առաջնահերթությունը տալով այն համայնքներին, Երևան քաղաքի վարչական շրջաններին, որոնք նախորդ երկու տարում ծրագրեր չեն իրականացրել: Մարզպետը և Երևանի քաղաքապետը ֆինանսական միջոցները բաշխում են համաձայն հետևյալ բանաձևի.

 

ա1 =

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների չափը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

հայտ-առաջարկով ներկայացված ծրագրերի իրականացման համար նախատեսված

ֆինանսական միջոցների ընդհանուր չափը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

բ1 =

աշխատանք փնտրող անձանց թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

աշխատանք փնտրող անձանց թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

գ1=

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված

ընտանիքների ընդհանուր թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

դ1=

գործազուրկների թիվը` համայնքի (վարչական շրջանի) կտրվածքով

___________________________________________________

գործազուրկների թիվը` մարզի (Երևան քաղաքի) կտրվածքով

 

ա1-ի կշիռը` 0.3

բ1-ի կշիռը` 0.3

գ1-ի կշիռը` 0.1

դ1-ի կշիռը` 0.3

Հթ= 0.3 x ա1+ 0.3 x բ1 + 0.1 x գ1 + 0.3 x դ1

 

որտեղ`

 

թ-ն համայնքների, վարչական շրջանների թիվն է,

Հթ-ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի ամփոփ ցուցանիշն է:

Ցուցանիշները կլորացվում են մինչև տասհազարերորդականը:

 

Գբ = 

Հթ

,

թ

 

որտեղ`

 

Հթ

թ = 1

 

Գբ -ն յուրաքանչյուր համայնքի, վարչական շրջանի բաշխման գործակիցն է:

Եթե նշված բանաձևով բաշխվող գումարի չափը համայնքի, վարչական շրջանի կտրվածքով գերազանցում է հայտ-առաջարկով նախատեսվածին, ապա հատկացվում է հայտ-առաջարկով նախատեսված գումարը, իսկ գերազանցող մասն ուղղվում է վերաբաշխման` այն համայնքների, վարչական շրջանների միջև, որոնց հատկացվելիք գումարի չափը պակաս է այդ համայնքների, վարչական շրջանների կողմից հայտ-առաջարկով ներկայացված գումարի չափից: Համայնքին, վարչական շրջանին հատկացված գումարները չօգտագործվելու դեպքում դրանք վերաբաշխվում են մյուս համայնքների, վարչական շրջանների միջև` նշված բանաձևով սահմանված կարգով:

Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանք ներկայացնելու ժամանակացույցն ըստ համայնքների, Երևան քաղաքի վարչական շրջանների հաստատվում են համապատասխանաբար մարզպետի և Երևանի քաղաքապետի որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը, և այդ տեղեկատվությունը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին ու տարածքային կենտրոններին:

Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:

(8-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 05.04.07 N 363-Ն, 09.04.09 N 619-Ն)

9. Ծրագիրն իրականացնում է պատվիրատուն կամ նրա կողմից ընտրված որևէ կազմակերպություն (այսուհետ՝ ծրագիր իրականացնող կազմակերպություն):

Պատվիրատուի կողմից ծրագիրն իրականացվելու դեպքում պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:

10. Ծրագիրը կազմվում է, ելնելով համայնքի սոցիալ-կենցաղային, բնապահպանական, սոցիալական ենթակառուցվածքների բարեկարգման անհրաժեշտությունից, հաշվի առնելով տարածքային կենտրոնում հաշվառված և վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թիվը: Ծրագիրը պետք է պարունակի տվյալներ պատվիրատուի և ծրագիր իրականացնող կազմակերպության անվանման, ծրագրի նպատակի և նրա հիմնավորվածության, աշխատանքի բնույթի և կատարվող աշխատանքների ծավալի, իրականացման վայրի և ժամկետի, սպասվող արդյունքի, մարդ/օրերի թվի, ինչպես նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշվի մասին, որտեղ պետք է նշված լինի պատվիրատուի (ծրագիրն իրականացնող կազմակերպության) կողմից կատարվելիք ներդրումների (այդ թվում` միջազգային կամ այլ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կատարվող) չափաքանակների և տեսակների (այդ թվում` մասնագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ) մասին տվյալներ: Ծրագիրը պետք է լինի թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջանշված:

(10-րդ կետը լրաց. 05.04.07 N 363-Ն)

11. Պատվիրատուն, սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան եռօրյա ժամկետում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում ծրագրի նախագիծ` երեք օրինակից` ծրագրի իրականացմանը մասնակցելու ենթակա անձանց թիվն ապահովելու վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված գրավոր տեղեկանքի հետ միասին (այսուհետ` տեղեկանք):

(11-րդ կետը փոփ. 05.04.07 N 363-Ն)

12. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին և ծրագրերի ուղղվածությանը համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված ծրագրի նախագիծը մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ հնգօրյա ժամկետում քննարկվում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):

Հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած ծրագիրը եռօրյա ժամկետում համաձայնեցման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

(12-րդ կետը լրաց. 09.04.09 N 619-Ն)

13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագիրը հաստատվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի որոշմամբ` հնգօրյա ժամկետում:

Հաստատված ծրագրի երկու օրինակը մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշման հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:

(13-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)

14. Սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում ծրագիրը մերժվում է հանձնաժողովի կողմից և ծրագրի երկու օրինակն ու այն մերժելու մասին մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը, համապատասխան գրությամբ, եռօրյա ժամկետում վերադարձվում է պատվիրատուին:

141. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված:

(141 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

15. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի եզրակացությունը կամ մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

(15-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

16. Պատվիրատուն տվյալ տարվա համար հաստատված ծրագրերը և ֆինանսական միջոցների բաշխումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ձևով կազմում և հաստատում է ծրագրով համայնքին հատկացված միջոցների ծախսերի նախահաշիվ:

(16-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, 09.04.09 N 619-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

20. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն է ներկայացնում մարզպետին (Երևանի քաղաքապետին)` ծրագրի իրականացման ժամկետները փոփոխելու կամ ծրագիրը չսկսելու մասին համապատասխան որոշում ընդունելու համար:

(20-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

21. Պատվիրատուն եռօրյա ժամկետում մարզպետի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն, որն էլ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հաստատված ծրագրերի մասին հայտնում է գործակալության համապատասխան բաժին:

(21-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

22. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում է ծրագրի պատվիրատուին:

23. Պատվիրատուն տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր` այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելով տարածքային կենտրոն:

231. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին:

(231 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

24. Ծրագիրն իրականացվում է բացառապես ծրագրով նախատեսված աշխատանքներին համապատասխան:

25. Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն պատվիրատուի հաստատմանն է ներկայացնում նախորդ ամսում կատարված աշխատանքների կատարողական ակտը (ձև N 1) և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված անձանց հաճախումների (մարդ/օրերի) տեղեկանքը (ձև N 2)` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին:

(25-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

251. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ:

(251 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

26. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը մարզպետարան է ներկայացնում վճարման հայտ-պահանջագիր:

27. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի և տեղեկանքի հիման վրա կազմում է աշխատավարձի վճարման ցուցակ (ձև N 3):

28. Մարզպետը, Երևանի քաղաքապետը պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների, վարչական շրջանների կազմված ֆինանսավորման մասին հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է նախարարություն:

(28-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)

29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը:

(29-րդ կետը խմբ. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 09.04.09 N 619-Ն)

30. Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներով վերջիններիս սպասարկող տեղական գանձապետական բաժիններում բացված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» եկամտային հաշիվներին:

31. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը հաշվարկում, վճարում, դրա նկատմամբ պետական հարկերը և սոցիալական վճարները հաշվարկում ու համապատասխան մարմիններ է փոխանցում պատվիրատուն:

32. Պատվիրատուի կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված աշխատավարձի գումարները ենթակա են միանվագ վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում պատվիրատուին է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտ` երկու օրինակից:

Պատվիրատուն ամփոփ կատարողական ակտի մեկ օրինակը կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող եզրակացության հետ միասին, եռօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատվելուց հետո: Ծրագրի ավարտի մասին պատվիրատուն գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

(33-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն, 09.04.09 N 619-Ն)

34. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված աշխատավարձը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:

Մոնիթորինգի աշխատանքներում, փոխադարձ համաձայնությամբ, կարող են ներգրավվել նաև համապատասխան հասարակական կազմակերպություններ:

(35-րդ կետը խմբ. 09.04.09 N 619-Ն)

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ, ԾԱՎԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը, համապատասխան եզրակացությամբ եռօրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին), վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում:

(36-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)

37. Ծրագրի խախտումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուն մարզպետին (Երևանի քաղաքպետին) է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` նշելով խախտումները, այն թույլ տված անձանց անունները և խախտման հետևանքով պատճառված վնասի չափը:

38. Մարզպետի, Երևանի քաղաքապետի կողմից ծրագիրն անարդյունավետ գնահատվելու դեպքում պատվիրատուն և ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն են կրում պետությանը պատճառված վնասի (վճարված աշխատավարձի մասով) համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(38-րդ կետը լրաց. 09.04.09 N 619-Ն)

39. Ծրագրի իրականացման ժամկետը փոփոխվում կամ ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հաստատում եմ

 

_______________
(պատվիրատուի անվանումը)
հասցեն` ______________
ԿՎՎ ________________
սպասարկող բանկը` _______
հ/հ _________________

Կ. Տ.

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն  Ա Կ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ ՄԱՐԶԻ (Երեվան քաղաքի) ____________ ՀԱՄԱՅՆՔԻ (Երեվան քաղաքի վարչական շրջանի) ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Ծրագրի անվանումը` ____________________________________

Ծրագրի ընդհանուր գումարը` ___________________ հազ. դրամ

Ծրագրի սկիզբը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Ծրագրի ավարտը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Ծրագրի սկզբից իրացված գումարը` ______________ հազ. դրամ

Հաշվետու ամիսը` _______________ 200__ թ.

 

NN
ը/կ

Կատարված աշխատանքների
նկարագիրը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը
(դրամ)

Մարդ/օրերի
թիվը

Գումարը
(դրամ)

1.

           

2.

           

 

___________________________
(ծրագրի իրականացնող կազմակերպության անվանումը)
հասցեն` _____________________
ԿՎՎ _______________________
սպասարկող բանկը` ______________
հ/հ ________________________

Կ. Տ.

 

(Ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն, լրաց. 09.04.09 N 619-Ն)
 

Ձև N 2

Հաստատում եմ
_____________________________
(պատվիրատուի անվանումը)
Գտնվելու վայրը ___________________
ՀՎՀՀ __________________________ 
Սպասարկող բանկը _________________ 
Հաշվի համարը ____________________ 


 Կ.Տ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 200__ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________ ՄԱՐԶԻ (Երեվան քաղաքի) _________ ՀԱՄԱՅՆՔԻ (Երեվան քաղաքի վարչական շրջանի) ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ___________ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Ծրագրի անվանումը ________________________
Ծրագրի ընդհանուր գումարը ____________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը ___________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Ծրագրի ավարտը __________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Հաշվետու ամիսը ____________  200    թ.

NN
ը/կ

Աշխատանքներին մասնակցած
անձանց անունները,
ազգանունները,
հայրանունները

Հաճախած
օրերի թիվը

Վճարման
(հատուցման)
ենթակա
արձակուրդային
օրերի թիվը

Հաշվարկված
աշխատավարձի
չափը (դրամ)

այդ թվում`

հաշվարկված
հարկերի
չափը (դրամ)

հաշվարկված սոցիալական
վճարների չափը (դրամ)

անձին վճարման ենթակա
աշխատավարձի չափը
(դրամ)

որից`
արձակուրդային  օրերի
համար հաշվարկված
արձակուրդային վճարը
(դրամ)

1.

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

____________________________
                                                           (ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)

Գտնվելու վայրը _________________
ՀՎՀՀ ________________________
Սպասարկող բանկը _______________
Հաշվի համարը __________________

Կ.Տ.

 

(Ձևը խմբ. 24.11.05 N 2139-Ն, 05.04.07 N 363-Ն, լրաց. 09.04.09 N 619-Ն)


Ձև N 3

Ց ՈՒ Ց Ա Կ

 

20 թ. ____________________________________ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ

(ամիսը)

 

NN
ը/կ

Բնակու-թյան վայրը

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձնագրի սերիան, համարը

Սոցիա-լական քարտի համարը

Հաշվետու ամսում և նախորդ ամիսներին վճարման ենթակա, սակայն չվճարված գումարը

աշխա-տանքի հաճա-խած օրերի թիվը

աշխա-տավարձի չափը
(դրամ)

ընդամենը`
գումարը
(դրամ)

այդ թվում`

վճար-ման օրը, ամիսը, տարե-թիվը

անձի ստորա-գրու-թյունը

վճարողի ստորա-գրու-թյունը

հաշվե-տու ամսում

նախորդ ամիսների պարտքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

                         

 

Պատվիրատու

________________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ

________________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.



(Ձևը փոփ. 05.04.07 N 363-Ն, խմբ. 09.04.09 N 619-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման


Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ___________ 200  թ.

քաղ. _______________

 

 

Հայաստանի Հանրապետության անունից _________________ մարզպետը (Երևանի
քաղաքապետը)

__________________,
(անունը, ազգանունը)

մի կողմից, և

_____________
(անվանունը)

տեղական

ինքնակառավարման մարմնի ղեկավար __________________ ը, մյուս կողմից (այսուհետ`

(անունը, ազգանունը)
կողմեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. ____________ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված
և ____________ համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) կողմից իրականացվող` վարձատրվող հասարակական

(անվանումը)
աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) ծախսերի նախահաշվով նախատեսված
ֆինանսական միջոցները ______________ համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) կողմից ստանալու,

(անվանումը)
ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ
ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:


II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավորվում է`

2.1.2. ___________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում

(ծրագրի անվանումը)
իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար
իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԲ) բացել «Վարձատրվող հասարակական
աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի արտաբյուջետային միջոցների հաշվում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով
փոփոխություններ կատարելու մասին,

գ) ծախսերի նախահաշիվ` հաստատված համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) ղեկավարի կողմից.

2.1.3. իրեն սպասարկող ՏԲ-ում իր անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվից համապատասխան գումար
ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող
փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).

2.1.4. սույն պայմանագրի 2.1.3-րդ կետում նշված ծախսային հաշվին մուտքագրված գումարն
օգտագործել բացառապես «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկված
անձանց աշխատավարձի փոխհատուցման նպատակով.

2.1.5. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձը.

2.1.6. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված
վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 7-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական)
ներկայացնել _________________ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

(անվանումը)

2.2. _________________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) պարտավորվում է`

2.2.1. ամփոփել տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ֆինանսական հաշվետվությունը
(աճողական) և մինչև տվյալ ամսվա 12-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 

Կողմերի գտնվելու վայրերը`

քաղ. ___________________

_____________________

(համայնքի (վարչական շրջանի) անվանումը)

 

ՄԱՐԶՊԵՏ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ)


(ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

____________________

(անունը, ազգանունը)


____________________

(անունը, ազգանունը)


Կ.Տ.


Կ.Տ.

(Հավելվածը լրաց. 24.11.05 N 2139-Ն, փոփ. 05.04.07 N 363-Ն, լրաց., փոփ. 09.04.09 N  619-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան