ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2009 թվականի N 275-Ա
«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 227,161.0 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`
1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 164012.1 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 30650.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 63300.0 հազ. դրամ, 9 ամիս` 110000.0 հազ. դրամ, տարեկան` 164012.1 հազ. դրամ.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 36346.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 11782.2 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28208.5 հազ. դրամ, 9 ամիս` 31761.7 հազ. դրամ, տարեկան` 36346.4 հազ. դրամ.
3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 26802.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 3000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 10714.0 հազ. դրամ, 9 ամիս` 17251.0 հազ. դրամ, տարեկան` 26802.5 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 24 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 275-Ա որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN |
Հրատարակման անվանումը |
Թիվը (հատ) |
Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը (հատ) |
Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) |
Տարեկան ընդհանուր ծավալը (մամուլ) |
Մեկ մամուլի միջին գինը (դրամ) |
Գումարը (դրամ) |
1. |
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր |
400 |
102 |
22.795 |
930.036 |
120 |
111604320 |
2. |
Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր |
400 |
37 |
16.178 |
239434.4 |
130 |
31126472 |
3. |
Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր |
400 |
55 |
0.85 |
18700 |
130 |
2431000 |
4. |
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) |
400 |
4 |
25.305 |
40488 |
140 |
5668320 |
5. |
Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու |
400 |
5 |
50.7 |
101.400 |
130 |
13182000 |
Ընդամենը |
164012112 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 275-Ա որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
NN |
Անվանումը |
Տարեկան միջին թիվը |
Միջին գինը (դրամ) |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ամուսնության վկայական |
30000 |
138 |
4140000 |
2. |
Ամուսնալուծության վկայական |
11000 |
138 |
1518000 |
3. |
Ծննդյան վկայական |
70000 |
138 |
9660000 |
4. |
Մահվան վկայական |
40000 |
138 |
5520000 |
5. |
Հայրության ճանաչման վկայական |
20000 |
138 |
2760000 |
6. |
Ծննդյան գրանցման ակտ (80 էջ) |
700 |
2100 |
1470000 |
7. |
Ամուսնության գրանցման ակտ |
450 |
2100 |
945000 |
8. |
Ամուսնալուծության գրանցման ակտ |
150 |
2100 |
315000 |
9. |
Մահվան գրանցման ակտ |
500 |
2100 |
1050000 |
10. |
Հայրության ճանաչման ակտ |
300 |
2100 |
630000 |
11. |
Որդեգրման գրանցման ակտ (30 էջ) |
60 |
750 |
45000 |
12. |
Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ (30 էջ) |
80 |
750 |
60000 |
13. |
Մուտքի մատյան (մեծ) |
30 |
4100 |
123000 |
14. |
Մուտքի մատյան (փոքր) |
20 |
2700 |
54000 |
15. |
Ելքի մատյան (մեծ) |
10 |
4100 |
41000 |
16. |
Մատյան (փոքր) |
5 |
2200 |
11000 |
17. |
Քաղ. ծառայության մրցույթների ամփոփաթերթ |
1000 |
100 |
100000 |
18. |
ՔԿԱԳ-ի դիմումների հաշվառման մատյան |
200 |
3500 |
700000 |
19. |
ՔԿԱԳ-ի ծննդյան դիմումների հաշվառման մատյան |
200 |
3500 |
700000 |
20. |
ՔԿԱԳ-ի տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան |
150 |
3500 |
525000 |
21. |
ՔԿԱԳ-ի վկայականների ելքի հաշվառման մատյան |
150 |
3500 |
525000 |
22. |
Սեղանամատյան |
400 |
4100 |
1640000 |
23. |
Ձևաթուղթ 2.1 A 4/1 |
266000 |
8.5 |
2261000 |
24. |
Ձևաթուղթ 2.2 A 4/1 |
95740 |
10 |
957400 |
25. |
Ձևաթուղթ 2.2 A 3/1 |
5500 |
22 |
121000 |
26. |
Ձևաթուղթ 28.1 A 3/1 |
2500 |
88 |
220000 |
27. |
Ձևաթուղթ 2.2 A 4/2 |
13000 |
11 |
143000 |
28. |
Ձևաթուղթ 2.1 A 5/2 |
16000 |
7 |
112000 |
Ընդամենը |
36346400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 275-Ա որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ
Անվանումը |
Թիվը (հատ) |
Գումարը |
Էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում |
1 |
26802.5 |
Ընդամենը |
1 |
26802.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |