ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2009 թվականի N 312-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձան` պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2 ա («Խալաթյանցի եկամտաբեր տուն») շենքում ու դրանց կից Շչորսի 2 շենքում գտնվող` Շիրակի մարզային գրադարանը, Հայաստանի ազգային պատկերասրահի նորաստեղծ Գյումրու մասնաճյուղը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանը տեղակայելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Շչորսի 2 շենքը Հայաստանի Հանրապետությանն անհատույց փոխանցելու Գյումրու քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի մարտի 31-ի N 8-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) Գյումրու քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2 ա հուշարձան-շենքով և Շչորսի 2 շենքով զբաղեցված հողամասի սահմանները.
2) երկամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ կնքել Գյումրի քաղաքի Շչորսի 2 շենքը, ինչպես նաև այդ շենքով և Աճեմյան փողոցի 2, 2 ա հուշարձան-շենքով զբաղեցված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու պայմանագիր.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 2, 2ա հուշարձան-շենքի, Շչորսի 2 շենքի և այդ շենքերով զբաղեցված հողամասի (այսուհետ` գույք) նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի սահմանված կարգով պետական գրանցումը:
2. Գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սույն որոշման կատարման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 7 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|