ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված Արաքս գետի հրդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 18 մարտի 2009 թվականի, քաղ. Երևան Ն-134-4
Հ. Աբրահամյան