ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 424-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 5-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետին» և «Երևանում` Երևանի քաղաքապետին» բառերը.
2) որոշման 5-րդ կետի առաջին պարբերությունը «նախարարության հետ» բառերից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով.
3) որոշման 7-րդ կետում «(Երևանի թաղային համայնքների ղեկավարին` առաջարկությամբ)» բառերը փոխարինել «առաջարկությամբ» բառով.
4) որոշման 8-րդ կետից հանել «և Երևանի քաղաքապետին» բառերը.
5) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 28 Երևան |