ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2009 թվականի N 415-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմի գծապատկերը` համաձայն N 2 հավելվածի.
3) տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմի գծապատկերը` համաձայն N 3 հավելվածի».
3) որոշման հավելվածում`
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառով.
բ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տեխնիկական զննության կտրոնի դիմային կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
1) տպագրական եղանակով կատարված տեքստերը`
ա. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ»,
բ. տրանսպորտային միջոցի հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու տարեթիվը` 20 մմ բարձրությամբ թվերով և քառակուսի վանդակ` հաջորդ տեխնիկական զննություն անցկացնելու ամիսը նշելու համար,
գ. տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվ.
2) թեթև մարդատար ավտոմոբիլի ուրվանկարը:
8. Տեխնիկական զննության կտրոնի հակառակ կողմը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
1) տպագրական եղանակով կատարված հետևյալ գրառումները` տեխնիկական զննության կտրոնի հերթական համարը նշող վեցանիշ թիվը, «Մակնիշը», «Համարանիշը», «Թողարկման տարեթիվը», «Թափքը», «Շարժիչը», «Հենասարքը», «Գույնը», «Նույնականացման VIN համարը», «Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը», «Հատուկ նշումներ», «Հսկիչ», «Տալու ամսաթիվը` —-- ———-20 թ.» և «Կ.Տ.».
2) 1-ին ենթակետում նշված տվյալների լրացման համար անհրաժեշտ նշագծված տարածություն:».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով.
«8.1. Տեխնիկական զննության կայանի ծածկագիրը պարունակում է ՀԴ 003-2000 «Վարչատարածքային միավորների դասակարգիչ» դասակարգչով նախատեսված տվյալ մարզի (Երևան քաղաքի) համապատասխան կոդը և տվյալ մարզում (Երևան քաղաքում)` տեխնիկական զննության գործունեություն իրականացնող կազմակերպության լիցենզիայի համարը` երկնիշ արաբական թվանշաններով:
8.2. Տեխնիկական զննության կայանների ծածկագրերը նշված են ցանկում:»,
դ. 14-րդ կետը և տեխնիկական զննության կտրոնի գծապատկերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 19-րդ կետից հանել «սերիաների և» բառերը,
զ. 21-րդ կետում «հրաման» բառը փոխարինել «հանձնարարական» բառով,
է. 22-րդ կետում «հրամանի» բառը փոխարինել «հանձնարարականի» բառով,
ը. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Տվյալ տարվա համար նախատեսված չօգտագործված կտրոնները մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը համապատասխան ընդունման - հանձնման ակտով վերադարձվում են նախարարություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 415-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն որոշման |
Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԻՄԱՅԻՆ ԿՈՂՄԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 415-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն որոշման |
Գ Ծ Ա Պ Ա Տ Կ Ե Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻ
* 000001*
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |