Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-790
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.02.25/11(677) Հոդ.186
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
17.02.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
17.02.2009
Дата вступления в силу
17.02.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 փետրվարի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 23.01.2009 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Համաձայնագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը Ծրագրի իրականացման մարմնի սպասարկման տարածքում՝ ապահովելով որակյալ և կենսունակ ջրամատակարարումը, ինչպես նաև արդյունավետ և կայուն ջրահեռացման ծառայությունների մատուցումը և ամրապնդելով ծրագրի

իրականացման մարմնի կարողություններն ու կայուն զարգացման նախադրյալները:

2. Ըստ համաձայնագրի՝ վարկատուն պարտավորվում է վարկառուին տրամադրել 12.800.000 SDR, որը համարժեք է 20.000.000 ԱՄՆ դոլարին:

3. Համաձայնագիրը սահմանում է նշված գումարի վճարման ժամկետները, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսադրույքների և սպասարկման վճարների չափը:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 վարկի տոկոսադրույքները և մայր գումարը վճարել համաձայնագրով սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,

 ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Ծրագրի իրականացման մարմնի կողմից` համաձայնագրով սահմանված կարգին ու ժամանակացույցին համապատասխան,

 հիմնել Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ հիմնարկը` որպես համաձայնագրի վերահսկման գրասենյակ,

 կառավարման կապալառուի հետ համատեղ յուրաքանչյուր տարի ուսումնասիրել Ծրագրի իրականացման մարմնի ֆինանսական կարգավիճակը և նախատեսված ֆինանսական կատարողականը,

 իր տարեկան բյուջեում ներկայացնել Ծրագրի իրականացման մարմնի այն ֆինանսական պահանջները, որոնք հնարավոր չէ բավարարել Ծրագրի իրականացման մարմնի հավաքած եկամուտներից,

 Ծրագրի համար պահանջվող և ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել համաձայնագրի դրույթներին համապատասխան,

 վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրում (Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 փետրվարի 2009 թ.
ՍԴՈ-790

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան