ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատապարտյալը եռամսյա ժամկետում չի դիմում դատարան դատական ակտի վերանայման նպատակով, ապա դատախազը եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում, համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:
Նախկինում մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ դատական կարգով չվերանայված դատական ակտերը վերանայելու նպատակով դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 374-րդ հոդվածում և 427-րդ հոդվածի չորրորդ մասում «ազատազրկման հետ կապ չունեցող» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 438-րդ հոդվածի չորրորդ մասը «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «, որը դատարանին է ներկայացնում ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|