Գլխավոր տեղեկություն
Номер
N 1535-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.03.2009-15.06.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2007
Дата вступления в силу
14.12.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1535-Ա

 

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 9 հասցեում գտնվող` 250.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 222915 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(1-ին կետը փոփ. 26.02.09 N 186-Ա)

2. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում գտնվող «Մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 153.7 քառ. մետր մակերեսով և 1370741 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքի` անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2010, N 708-Ա 15.06.2010, N 1535-Ա
26.02.2009, N 186-Ա 03.03.2009, N 1535-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան