ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 461-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) ոստիկանության ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների, ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների երեխաների ուսումնադաստիարակչական գործունեության կազմակերպումը և իրականացումը.
բ) մանկավարժական գործունեությունը` երեխայի հոգեբանական առողջության ամրապնդման ոլորտում.
գ) ոստիկանության ծառայողների, ոստիկանության քաղաքացիական ծառայողների, ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների երեխաների հոգեբանական խորհրդատվությունը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|