ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 125-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրի իրականացման վայրերի տեղեկատվական տվյալների շտեմարանին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի հասանելիության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են առևտրի իրականացման վայրերի տեղեկատվական տվյալների շտեմարանին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի հասանելիության կանոնները:
2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել հարկային մարմնի հասանելիությունը տեղեկատվական տվյալների շտեմարանին:
3. Առևտրի իրականացման վայրերում տեղադրված ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաներից GPRS հանգույցի կամ այլ սարքի միջոցով ֆիսկալային տվյալներն ուղարկվում են գլխավոր սերվեր` օգտագործելով HTTPS, FTP պրոտոկոլներով:
Այն առևտրի իրականացման վայրերում, որտեղ հսկիչ-դրամարկղային մեքենաները միանում են լոկալ համակարգչային ցանցով (մալուխային կապի միջոցով) և միացված են առևտրի իրականացման վայրում տեղադրված համակարգչին, յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում ֆիսկալային տվյալներն ուղարկվում են այդ համակարգիչ, որն իր հերթին նշված տվյալներն ուղարկում է գլխավոր սերվեր: Նշված տվյալների տեղափոխումը պետք է իրականացվի ավտոմատացված եղանակով (համապատասխան ծրագրի միջոցով):
Առևտրի իրականացման վայրում տեղադրված համակարգչից ֆիսկալային տվյալները տեղափոխվում են գլխավոր սերվեր` ինտերնետ կապի միջոցով:
4. Հսկիչ-դրամարկղային մեքենաներից դեպի գլխավոր սերվեր ուղարկվող ֆիսկալային տվյալներն են`
1) ԷՀԺ (էլեկտրոնային հսկիչ ժապավեն)` կարճ հաշվետվություն բոլոր գործարքների վերաբերյալ մեկ կամ ավելի հերթափոխի կամ 24 ժամվա ընթացքում.
2) հերթափոխային հաշվետվություն` ընդհանուր հաշվետվություն հերթափոխի (հերթափոխների) կամ 24 ժամվա ընթացքում:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալները յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա սկիզբն ուղարկվում են գլխավոր սերվեր:
6. Գլխավոր սերվերն իրենից ներկայացնում է`
1) ինֆորմացիայի կոլեկտոր, որը նախատեսված է հսկիչ-դրամարկղային մեքենաներից տվյալների հավաքագրման համար.
2) տվյալների շտեմարան, որը նախատեսված է ստացված տվյալների պահպանման համար.
3) տվյալների մշակման և հաշվետվությունների կազմման հանգույց, որը նախատեսված է ստացված տվյալների հիման վրա հաշվետվություններ կազմելու համար:
7. Գլխավոր սերվեր մուտք եղած տեղեկատվությունը ծրագրային փաթեթի միջոցով ենթարկվում է մշակման և այդ մշակման արդյունքում ստեղծվում են հաշվետվություններ` նախօրոք հաստատված ձևերին համապատասխան: Նշված հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև տվյալների շտեմարանից օգտվելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |