ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2009 թվականի N 45-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) վերնագիրը «վարկային» բառից հետո լրացնել «և դրամաշնորհային» բառերով.
2) «Վ. Ղուշչյան-ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Թումասյան-ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 27 Երևան |