ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1272-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը ձեռք բերել 2008 թվականի արտադրության 12000.0 հազ. դրամ արժողությամբ «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենա:
2. Սահմանել, որ նշված ավտոմեքենան հետագայում հանձնվելու է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 13 Երևան |
|