Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
1998 թ. նոյեմբերի 25-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման Պայմանագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 1-ին հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրական էներգիայի հոսքեր - էլեկտրական էներգիայի այն քանակությունն է, որը տեղափոխվել է սույն Պայմանագրի մասնակից պետությունների՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև»:
2. 1-ին հոդվածում չորրորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ և վեցերորդ պարբերությունները.
«Էլեկտրական էներգիայի արտապլանային (տեխնոլոգիական) հոսքեր - էլեկտրական էներգիայի այն քանակությունն է, որն արտապլանային տեղափոխվել է սույն Պայմանագրի մասնակից պետությունների՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև, այդ թվում՝ այն էլեկտրաէներգիայի հոսքերը, որոնք առաջանում են.
թույլատրված սահմաններում պարամետրերի պահպանման և կարգավորման արդյունքում.
վթարային իրավիճակներում փոխօգնության պայմաններում.
էլեկտրական էներգիայի մատակարարում - էլեկտրական էներգիայի այն քանակությունն է, որը տնտեսավարող սուբյեկտների միջև համապատասխան պայմանագրերով հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում մի պետության էլեկտրաէներգետիկ համակարգից փոխանցվել է մյուս պետության էներգահամակարգ»:
3. 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը համարել յոթերորդ պարբերություն և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«վթար, վթարային իրավիճակ – ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգի կամ դրա նշանակալի մասի նորմալ ռեժիմի խախտում՝ կապված դրա աշխատանքի համար անթույլատրելի ռեժիմի կամ սարքավորումների աշխատանքային ռեժիմի, սարքավորումների վնասման, էլեկտրաէներգիայի որակի ժամանակավոր անթույլատրելի վատթարացման կամ սպառողներին հասցվող էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման հետ»:
4. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի հիմնական սկզբունքներն են.
Կազմակերպաիրավական սկզբունքները
Կողմերի լիազորված էլեկտրաէներգետիկ կազմակերպությունների որոշում, որոնք սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ նաև տեխնոլոգիական ու տնտեսական, և սահմանված կարգով մյուս կողմերին այդպիսի կազմակերպությունների մասին ծանուցում.
պայմանագրերի կնքում Կողմերի լիազորված էլեկտրաէներգետիկ կազմակերպությունների հետ սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման վերաբերյալ,
սույն Պայմանագրի և մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովմանը վերաբերող այլ փաստաթղթերի պայմանների իրականացման մշտադիտարկում,
անհրաժեշտության դեպքում համատեղ մարմինների ստեղծում սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի համակարգման համար:
Տեխնոլոգիական սկզբունքներ
Հաճախականության (հզորության) համակարգված կարգավորում, որն իրականացվում է սույն Պայմանագրի մասնակից պետությունների էներգահամակարգերի կարգավորման համակարգերի համատեղ գործունեությամբ,
հզորության ռեզերվների համաձայնեցված տեղաբաշխում և փոխադարձ տրամադրում,
համակարգված օպերատիվ հակավթարային կառավարում,
համաձայնեցված սկզբունքներ հակավթարային ավտոմատ համակարգերի գործունեության համար, որոնք ազդեցություն ունեն սույն Պայմանագրի մասնակից պետությունների էներգետիկ համակարգերի վրա,
էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի գործելակերպերի համակարգված օպերատիվ-կարգավարական կառավարում, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի պայմաններում պարտավորությունների և պատասխանատվության բաշխում փոխհամագործակցող կարգավարական անձնակազմի միջև,
համաձայնեցված ծավալներով տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակում,
աշխատանքի հուսալիության և անվտանգության համաձայնեցված պահանջների կատարում,
Կողմերի լիազոր կազմակերպությունների պատասխանատվություն` հաճախականության կարգավորման, համաձայնեցված հաշվեմնացորդային հոսքերի և պահուստային հզորությունների չափերի պահպանման համար:
Տնտեսական սկզբունքներ
Սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետության էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի և հզորության պահանջարկի բավարարում՝ սեփական էլեկտրակայանների և/կամ սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերից պայմանագրային հիմունքների համաձայն էլեկտրական էներգիայի մատակարարման միջոցով,
սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի կողմից` իրենց գործունեության ընթացքում սույն Պայմանագրի մյուս մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերին չվնասելը,
սույն Պայմանագրի յուրաքանչյուր մասնակից պետության էլեկտրաէներգետիկ համակարգի պատասխանատվությունն իր սպառողների նկատմամբ` էլեկտրամատակարարման և ստանձնած պարտավորվածությունների կատարման համար,
էլեկտրահաղորդման միջպետական հոսքագծերի վրա էլեկտրական էներգիայի ժամային կոմերցիոն հաշվառման կիրառում Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև համաձայնեցված կանոնների հիման վրա,
համաձայնեցված հաշվարկային մեխանիզմների կիրառումն էլեկտրաէներգիայի հաշվեմնացորդային հոսքերի բաժանման և մաքսային ձևակերպման ժամանակ` կապված էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի իրականացման, վթարային փոխօգնության ցուցաբերման, պլանից (արտապլանային հոսքեր) և այլ պայմանագրերից շեղման կարգավորումների հետ,
սույն Պայմանագրի մասնակից պետությունների տարածքներով էլեկտրական էներգիայի և հզորության անարգել տարանցման (փոխանցում/տեղափոխում) ապահովումն առկա տեխնիկական հնարավորություններով,
պայմանագրային հիմունքների համաձայն՝ մյուս էլեկտրաէներգետիկ համակարգերում հզորության պահուստների փոխհամաձայնեցված ծավալների տեղաբաշխման ծառայությունների մատուցում և էլեկտրական էներգիայի մատակարարման դիմաց վճարում՝ վերոնշյալ պահուստների օգտագործման դեպքում,
սույն Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման համար գործունեություն իրականացնող լիազորված կազմակերպությունների պատասխանատվություն պարտավորությունների չկատարման համար, այդ թվում՝ էլեկտրական էներգիայի միջպետական հաշվեմնացորդային փոխհոսքերի մեծության փաստացի շեղումները համաձայնեցված կարգավարական ժամանակացույցից (իրենց միջև ստորագրված պայմանագրերի շրջանակներում)»:
5. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերը կնքում են Պայմանագրի մասնակից պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման պայմանների (սկզբունքների) իրականացման մեխանիզմը և կարգը սահմանող՝ երկկողմ և/կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր»:
6. 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերը մշակում են Պայմանագրի մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի փոխհաշվարկների սկզբունքները, ապահովում են դրանց իրականացումը և էլեկտրաէներգիայի մատակարարման ու ծառայությունների համար ժամանակին կատարվող վճարումները` համաձայն կնքված միջազգային պայմանագրերի»:
7. 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Պայմանագիրը բաց է ցանկացած ԱՊՀ պետության, ինչպես նաև դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող ցանկացած այլ պետության միանալու համար` միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացող պետության համար սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 5 օր հետո»:
8. 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա բաղկացուցիչ մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ուշ ավարտող Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավադապահի ստանալու օրվանից 30 օր անց:
Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012թ. մայիսի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
Հայաստանի Հանրապետության |
Տաջիկստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Թուրքմենստանի |
Ղազախստանի Հանրապետության |
Ուզբեկստանի Հանրապետության |
Ղրղզստանի Հանրապետության |
Ուկրաինայի |
Մոլդովայի Հանրապետության |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի 1-ին հոդվածի 8-րդ կետի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի միայն Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ սահմանված` նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
Բելառուսի Հանրապետության
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Բելառուսի Հանրապետությունը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունից բխող պարտավորություններ է վերցնում իր վրա` բացառելով 1-ին հոդվածի 4-րդ կետի «Կազմակերպաիրավական սկզբունքները» բաժնի առաջին պարբերության, ինչպես նաև 1-ին հոդվածի 4-րդ կետի «Տնտեսական սկզբունքներ» բաժնի ութերորդ պարբերության «և տնտեսական» արտահայտությունը:
Բելառուսի Հանրապետության |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայի
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Ուկրաինան մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտը ամրագրում է դիրքորոշում`
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության առնչությամբ:
Ուկրաինայի վարչապետ՝ |
Ն. Ազարով |
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 28-ին