ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
«Կենտրոն» թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 13/11-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ «ԿԵՆՏՐՈՆ» ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով.
Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2007 թ-ի դոույքաչափերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Առաջարկել Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարին՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ապահովել սույն որոշման պետական գրանցումը և հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Հավելված N 1 Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 21.12.2007 թ. N 13/11-Ն որոշման |
Երեվանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի 2008 թվականի դրույքաչափերը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար՝
հիմնական օբյեկտների համար՝
ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75.000 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝
բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150.000 դրամ.
բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250.000 դրամ.
բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350.000 դրամ.
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝
գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15.000 դրամ.
դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25.000 դրամ։
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությռւնների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինական նախագծով՝
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 15.000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը։
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության տեղական տուրքը սահմանվում է 25.000 դրամ։
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար՝
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 21.875 դրամ.
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 12.500 դրամ։
5. Համայնքի տարածքում՝
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 612 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է 350.000 դրամ։
5.1. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի յուրաքանչյուր տարվա թույլտվության համար՝ 50000 դրամ։
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կագմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա) առևտրի օբյեկտների համար՝ 87.500 դրամ.
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 175.000 դրամ.
զ) բաղնիքների (սաունաների) համար՝ 875.000 դրամ.
դ) խաղատների կագմակերպման համար՝ 1.750.000 դրամ.
ե) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 875.000 դրամ.
զ) վիճակախաղերի կազմակերպման համար՝ 262.500 դրամ։
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար՝ 0 դրամ։
8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին զովագդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
ա) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք զովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.
բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 6125 դրամ.
գ) այլ արտաքին գովազդի համար՝ 2625 դրամ.
դ) դատարկ գովազդային վահանակների համար՝ 1225 դրամ։
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ, կրկնօրինակներ տրամադրելու համար, ընթացիկ տարվա համար՝ 1000 դրամ։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |
Հավելված N 2 Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 21.12.2007 թ. N 13/11-Ն որոշման |
Երեվանի «Կենտրոն» թաղային համայնքի վարչական տարածքում տեղական վճարների 2008 թվականի դրույքաչափերը
1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող, վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝
ա) մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 75.000 դրամ.
բ) 21-ից մինչև 50 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150.000 դրամ.
գ) 51-ից մինչև 150 քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 300.000 դրամ.
դ) 151 և ավելի քառակուսի մետր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 600.000 դրամ։
2. Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ մեկ քառակուսի մետրը՝ 2000 դրամ։
3. Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր մասնակցից սակարկությունների կազմակերպման ընդհանուր ծախսերի 10 (տասը) տոկոսի չափով։
Համայնքի ղեկավար՝ |
Գ. Բեգլարյան |