040.0282.12.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 282
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
2. Սույն որոշմամբ հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
3. (կետն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 28.04.05 N 562-Ն)
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ սահմանված հաշվառման օբյեկտների հաշվառման կարգի վերաբերյալ.
բ) սույն որոշման 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ժամկետներում ներկայացված տեղեկանքներն ստանալուց հետո`
սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգին համապատասխան ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների մասին տեղեկանք.
երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվառման օբյեկտների արդյունավետ կառավարման վերաբերյալ առաջարկություններ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական գույքի կառավարման կատարելագործման առաջնահերթ միջոցառումների մասին» N 670 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Ձև N 1
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 2
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 3
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 3 ա
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 3 բ
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 4
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)
Ձև N 5
(ձևն ուժը կորցրել է 18.12.08 N 1543-Ն)