ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1501-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 870-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման N 1 հավելվածի 47-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ սյունակում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով.
2) 4-րդ սյունակում «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|