ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2008 թ. |
թիվ 319-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 690/2, 690/3, 690/4, 690/5 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացութունը (2008 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտարժույթի փոխանակման կետերի գործունեությունը դադարեցնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 690/2 լիցենզիան (գործող ք. Երևան, Մալաթիա 68 հասցեում)։
2. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 690/3 լիցենզիան (գործող ք. Երևան, Անդրանիկի 148/2 հասցեում)։
3. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 690/4 լիցենզիան (գործող ք. Երևան, Սաֆարյան 14 հասցեում)։
4. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 690/5 լիցենզիան (գործող ք. Երևան, Տիգրան Մեծի 10 հասցեում)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցե՝ ք. Երևան, Տիչինայի 3-րդ նրբ., 2/2) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|