Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.06.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.07.01/17(135) Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
11.06.2003
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.06.2003
Дата вступления в силу
12.06.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հունիսի 2003 թ. N 18-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19 կետի դրույթներով, հաշվի առնելով Երևան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Նախագահ`

Գ. Ամալյան